Ինչ իրավիճակ է Երևանում․ Մայրաքաղաքը եռում է

Նիկոլ Փաշինյանի հեռացմանն ուղղված ակցիաներն ու միտինգները երեկ շարունակվեցին ողջ օրը։ Ընդդիմությունը խոստացել էր, որ ապակենտրոն պայքար է սկսելու, որ քայքայեն, թուլացնեն Փաշինյանի իշխանությունը եւ վերջում վճռական հարված հասցնեն։ Դեռ վճռական հարվածին գործը չի հասել, բայց ամբողջ օրը մայրաքաղաքի տարբեր կետերում երթեւեկությունը ժամանակավորապես կաթվածահար անելով, մեքենաների տեղաշարժն արգելելով ու փողոց փակելով` փորձեցին հրավիրել քաղաքացիների ուշադրությունն իրենց բարձրացրած խնդրի վրա:

Իսկ բարձրախոսներով ու դրոշներով մայրաքաղաքում շրջող մեքենաներն էլ բոլորին` անգամ ամենաանտարբեր մարդուն հաղորդակից դարձրին, որ երկրում ինչ-որ բան է կատարվում։ Ոստիկանությունն էլ տեղ-տեղ «կառուցողական» միջամտություններ էր իրականացնում, տեղ-տեղ ագրեսիվանում էր․ երբ տեսնում էր, որ փողոց փակելը երկարում է, սկսում էին ուժ կիրառել ու մարդկանց բերման ենթարկել։

Այդպես երեկ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները նախ փակեցին Ազատության պողոտան։ Նրանք բաժանվել էին երկու մասի, մի մասը փակեց վերեւից իջնող հատվածը, մյուսը՝ ներքեւից բարձրացողը։ Այդ պահին անմիջապես հայտնվեցին ոստիկաններն ու սկսեցին նախ համոզելով, ապա ուժի գործադրմամբ բացել փողոցն ու վերականգնել երթեւեկությունը։ Վարորդներից, բնականաբար, բոլորը չէին գոհ ստեղծված իրավիճակից, երբեմն ոմանք վեճի էին բռնվում ցուցարարների հետ։ Բայց շատ էին այն վարորդները, որոնք ազդանշաններով ողջունում էին, անգամ հասարակական տրանսպորտից էին քաջալերանքի վանկարկումներ հնչեցնում։

Ակնհայտ է, որ այս պայքարը շատերի սրտով է, անգամ եթե անձամբ չեն մասնակցում ակցիաներին:
Տեսնելով, որ փողոցը չեն կարողանում արագ բացել, ոստիկանները սկսեցին ուժ կիրառել ու մարդկանց բերման ենթարկել` տարբեր բաժանմունքներ տանելով։ Բերման ենթարկվեցին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, այլ քաղաքացիներ։ Ակցիային մասնակցում էր նաեւ Ախոյանի որդին՝ Հայկը, իր անձնական մեքենայով, որը, սակայն, ոստիկանական գործողությունների զոհ դարձավ։ Ոստիկաններից մեկը հարձակվեց Հայկի մեքենայի վրա ու սկսեց բռունցքներով հարվածել ապակիներին, ինչի հետեւանքով կոտրեց Ախոյանի որդու Ford Fusion ավտոմեքենայի դիմապակին։ Իսկ 2018-ին հակառակն էր` մարդիկ էին կոտրում ոստիկանների մեքենաները:

Մինչ ՀՀԿ երիտասարդներն Ազատության պողոտան էին փակում, լարված իրավիճակ էր առաջացել նաեւ Ազատության հրապարակում։ Ոստիկանները բերման էին ենթարկում Արթուր Վանեցյանի թիմակիցներին։ Վեց հոգու էլ այդտեղից են տարել ոստիկանական բաժանմունքներ, ինչպես Վանեցյանը նշեց՝ առանց կոշիկ, ասես ծանր հանցագործների են տանում։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Վանեցյանի աջակիցները դուրս են եկել փողոց ու փակել Մոսկովյան-Տերյան խաչմերուկը, ապա մտել են մետրոյի «Երիտասարդական» կայարան ու մի տեւական ժամանակ էլ այնտեղ իրարանցում առաջացրել։ Նրանք կանգնել են գնացքի դռների արանքում եւ թույլ չեն տվել, որ դռները փակվեն, ու գնացքը շարժվի։ Մի խումբ երիտասարդներ էլ «ադրբեջանական անցակետ» են տեղադրել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում։ Ազատության պողոտան փակելուն զուգահեռ՝ գրեթե նույն ժամանակահատվածում ՀՀԿ-ականների մի խումբ էլ իրենց միացած տարբեր քաղաքացիների հետ փակել է Մյասնիկյան պողոտան՝ պարալիզացնելով երթեւեկությունը։

Քաղաքական ուժերից զատ՝ բողոքի ակցիա էին իրականացնում նաեւ զոհված զինծառայողների հարազատները, դարձյալ՝ դատախազության շենքի դիմաց։ Այս անգամ դատախազ Արթուր Դավթյանի փոխարեն նրանց հետ հանդիպման էր իջել դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, որի հետ եւս լարված մթնոլորտում անցավ հանդիպումը, հնչեցին վիրավորական արտահայտություններ, իսկ ծնողներից մեկն առաջարկեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը կտրել, որ «ջանները դինջանա»։ Այս ամեն ինչի կուլմինացիան եղավ այն, որ Գարեգին Նժդեհի հրապարակից` Երրորդ մասից, ու Համալիրից, Ազատության հրապարակից եւ այլ վայրերից ընդդիմադիր ուժերը երթով շարժվեցին դեպի Պարոնյան-Լեո խաչմերուկ, որտեղ նախօրեին Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջ, ով մահացել էր, իսկ շարասյունը շարունակել էր սլանալ դեպի Բաղրամյան պողոտա։

Վթարի հետեւանքով մահացած կինը՝ 1993-ին ծնված Սոնա Մնացականյանը, Արարատի մարզի Բերքանուշ գյուղից էր, Support Our Heroes — Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարը։ Բերքանուշ գյուղում բոլորը երեկ սգում էին երիտասարդ կնոջ մահը։ Սոնան գրագետ, ուսումնատենչ ընտանիքից էր, ուսանել էր Իտալիայում, հայրը, հորեղբայրը, պապը բժիշկներ են։ Երկու քույր էին, մոտ 2 տարի էր՝ ամուսնացած էր Երեւանում, առաջնեկին էր սպասում։

Բերքանուշի համայնքապետարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում բոլորն են ափսոսում ու սգում Սոնայի անժամանակ մահը․ «Բոլորն ապշած են, թե ոնց կարող էր նման բան պատահել, ինքը նոր չէր քաղաք գնացել, որ մեքենայի տակ ընկներ, չիմանար, թե որտեղից փողոցն անցներ․․․»։ Հետաքրքրվեցինք նաեւ` ծնողներին վարչապետի կողմից կամ նրա անունից եղե՞լ է այցելություն, ցավակցություն։ «Մեզ մոտ չի եղել, թե վարչական ղեկավարի հետ առանձին խոսացած լինեն՝ ես չեմ կարող ասել…»։

դիտվել է 886 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները