Աղավնո՝ ապտակ Բաքվին, Մոսկվային ու ՀՀ իշխանությանը

Բաքուն ավարտում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի շինարարությունը։ Նոր ճանապարհը կսկսվի Կոռնիձորից, կանցնի Արցախի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով, այնուհետև կմիանա Եղծահող-Լիսագոր ճանապարհին։ 32 կիլոմետրանոց ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները, հայտնում են զլմ-ները։

Նոր ճանապարհի կառուցումը նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով։ Արդյոք համաձայնեցվել է նոր ճանապարհի երթուղին։

Խոսքը միայն Քաշաթաղը Բաքվի լիակատար վերահսկողությանը հանձնելու մասին չէ։ Նոր ճանապարհը «խոր թիկունքում» կթողնի հերոսական Աղավնոն, որը հպարտ ու արժանապատիվ կանգնած է՝ ապացուցելով, որ հայրենիքում ապրելու իրավունքը չի կարելի օտարել եռակողմ թղթերով ու «խաղաղապահների» գնդացիրներով։ Աղավնոյում ապրող մի քանի տասնյակ ընտանիքներ նախատինք են ոչ միայն Բաքվին և Մոսկվային, այլ նաև Հայաստանի կառավարությանն ու վարչապետին, որի ստորագրությամբ հայկական հողերը հանձնվեցին, իսկ հայերը տեղահանվեցին։

Քաշաթաղը, Քարվաճառը և Ակնան հանձնելու հարցը դեռ կքննարկվի հայկական դատարանում։ Իսկ Աղավնոն բնածին իրավունքի գործոնն է, եւ Բաքուն ու Մոսկվան ՀՀ իշխանության հետ գերադասում են շրջանցել իրավունքը, քանի որ չեն կարող պայքարել դրա դեմ։
lragir.am

դիտվել է 1157 անգամ
Լրահոս
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան
Ամենաընթերցվածները