«Լինել զգոն, սոցցանցերի և հեռախոսազանգերի միջոցով չտրամադրել անձնական տվյալներ». IDBank-ի և Idram-ի խորհուրդները` զեղծարարներից պաշտպանվելու համար

Օրերս կայացավ IDBank-ի և Idram-ի ներկայացուցիչների օնլայն ասուլիսը, որի ընթացքում բանկի և Իդրամ ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին համատեղ թվային հարթակի տեղեկատվական անվտանգությանը վերաբերյալ հարցերին: Նշվեց, որ վերջին շրջանում բանկը և Իդրամ ընկերությունը բազմաթիվ զանգեր են ստանում հաճախորդներից, որ իրենք դարձել են զեղծարարության զոհ: Մասնավորաբար, քաղաքացիներին դիմում են սոցցանցերի, զանգերի միջոցով, նրանցից այս կամ այն կերպ կորզում են անձնական տվյալներ, նրանց անունով ձևակերպում վարկեր կամ էլ հափշտակում քարտի վրա եղած գումարը: Դեռ ամիսներ առաջ բանկը բազմաթիվ արշավներ է մեկնարկել բոլոր հարթակներում` քաղաքացիներին մատուցելով մանրամասն տեղեկատվություն, թե ինչպես խուսափել զեղծարարության զոհ դառնալուց: Սա, իհարկե, տվել է իր արդյունքը, քանի որ քաղաքացիներն ավելի աչալուրջ են դարձել, սկսել են ավելի քիչ տրամադրել իրենց անձնական տվյալները, բայց զեղծարարներն էլ, բնական է, որ սկսել են այլ ուղիներ փնտրել իրենց համար ցանկալի արդյունքին հասնելու համար: Օրինակ` զանգահարում են, ինչ-որ պատմություններ ներկայացնում, փորձելով դրանց միջոցով կորզել մարդկանց նույնականացման տվյալները: Օնլայն ասուլիսի ընթացքում զեղծարարության դեպքերին, տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցերին պատասխանեցին IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը, IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը, Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանը և IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Առաջին և ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն էր` ինչո՞ւ են հենց IDBank-ը և Idram հարթակը հայտնվել զեղծարարների ուղիղ նշանաառության ներքո: IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշեց` դա նախ պայմանավորված է հաճախորդների քանակով: «Հարթակում գրանցված է ավելի քան 1,5 մլն հաճախորդ, որի զգալի մասն օրական կտրվածքով օգտվում է համակարգից, նրանց թեկուզ փոքր մասը դառնում է զեղծարարությունների զոհ: Ուստի կարող ենք նշել, որ համակարգի տարածվածությամբ և օգտագործելիությամբ պայմանավորված զեղծարարների թիրախում հայտնվում է հենց մեր հարթակը»,-ասաց Առաքելյանը: Ընդգծեց` զեղծարարության երկու հիմնական սխեմա է գործում: «Առաջին դեպքում հաճախորդին սոցիալական տարբեր հարթակներում գրում են, ներկայանում են որպես բանկի կամ ընկերության աշխատակից, առաջարկում համակարգում գրանցվել, անցնել նույնականացում խոստանալով բոնուսներ: Քաղաքացիները հավատում են նրանց, ուղարկում իրենց PIN կոդը` այդ կերպ հնարավորություն տալով զեղծարարին մուտք գործել համակարգ: Երկրորդ դեպքում` զեղծարարները փորձում են ոչ թե ուղղակիորեն կորզել գաղտնաբառ, նույնականացման կոդ, PIN կոդ, այլ` վերականգնել հաճախորդի հաշվի գաղտնաբառը, այս դեպքում գործ ունենք ավելի երկարատև գործընթացի հետ»,-հավելեց Թվային բանկինգի տնօրենը` ընդգծելով, որ զեղծարարության բոլոր դեպքերում տարբեր փուլերում, ի վերջո, հաճախորդն ինքնակամ զեղծարարին է փոխանցում իր անձնական տվյալներից գոնե մեկը:

Ուստի այս պարագայում զգոն պիտի լինի քաղաքացին, իր անձնական տվյալները որևէ պարագայում չտրամադրի անծանոթին, եթե անգամ նա ներկայանում է որպես բանկի աշխատակից: Այս դեպքում ուղղակի պետք է զանգահարել բանկ և ճշտումներ կատարել: Այս պարագայում գործում է թեժ գիծ, որի միջոցով հնարավոր է ավելի արագ կապվել բանկի հետ, ներկայացնել իր մտահոգությունը և բանկն էլ կօգնի իր հաճախորդին զերծ մնալ զեղծարարության զոհ դառնալուց: IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշեց, որ զեղծարարությունների տարբեր դեպքերով կան հարուցված քրեական գործեր, որոնցով արդեն մեղադրանքներ են առաջադրված, կան այնպիսի քրգործեր, որոնք արդեն դատարան են ուղարկվել, այս պարագայում բանկը համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանն անդրադարձավ կիբեռանվտանգությանը երկու տեսանկյունից` համակարգի և հաճախորդի պաշտպանվածության  տեսանկյունից: «Կիբեռանվտանգություն համակարգի պաշտպանվածության տեսանկյունից ասելով հասկանում եմ այն, երբ զեղծարարը համակարգչային տեխնիկա, ծրագրեր օգտագործելու միջոցով հասանելիություն է ստանում անմիջականորեն հենց Իդրամի բազային: Երկրորդ դեպքում հարձակումն է հաճախորդի սարքավորման վրա: Երբ հաճախորդը կասկածելի կայքեր է մուտք գործում, կասկածելի հավելվածներ ներբեռնում, չի կիրառում լիցենզավորված հակավիրուսային ծրագրեր, ապա պետք է գիտակցի, որ երբ զեղծարարը հասանելիություն է ստանում իր տվյալներին, դա արդեն նաև իր անփութության հետևանքն է»,-նշեց Ավետիսյանը:

Զրույցի հիմնական ուղերձը հետևյալն էր` սոցցանցերի կամ էլ այլ հարթակների միջոցով որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ, եթե հաճախորդը տրամադրել է որևէ տվյալ և հետո միայն նրա մոտ կասկածներ են առաջացել, ապա անմիջապես կապվել բանկի հետ, որի աշխատակիցը կհուշի, թե քայլերի ինչ հերթականությամբ կարելի է խուսափել զեղծարարության զոհ դառնալուց:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները