Կրակոցներ Արմավիրի մարզում

Այսօր, ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Քանի որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում արդեն ունեին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, մարզի ոստիկանապետի հանձնարարականով՝ ստեղծվում են օպերատիվ խմբեր, որոնք ղեկավարում են մեկը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը, մեկը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի պետի տեղակալներից Թարվերդյանը, իսկ մյուսը՝ Օհանյանը։ Դեպքի վայրում հավաքված գյուղացիներից մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Թե ինչն է եղել վիճաբանության ու կրակոցների պատճառը, չգիտենք։ Միայն այն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ գյուղ ներս մտնող ու դուրս եկող ճանապարհները փակեցին, ու որոնում էին Լաերտին։ Հետո իմացանք, որ ոստիկանները պարզել են, որ Լաերտը գյուղից դուրս է եկել, ով նաև հրացանով է։ Ու ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում, ինչից հետո ինքնակամ ներյականում է ոստիկանության Արմավիրի բաժին։ Լսել ենք նաև, որ հրացանն էլ հետն է տարել բաժին»։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 կրակված պակուճ, կրակոցից արձակված կոտորականեր, արնանման հետքեր և արնոտ հողաթափեր։ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։ Հրացանի հետ նա ներկայացրել է նաև 6 փամփուշտ։

  
դիտվել է 581 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները