Թափոնը զենք է. վերամշակված պլաստիկից պարագաներ՝ մեր զինվորների համար

«Շանի» ՀԿ նախագահ Էրիկ Սարգսյանը նոր սարքեր է նախագծել, որոնց օգնությամբ պլաստիկը վերամշակվում, վերածվում է սինտեպոնի, որից այնուհետև տաք պարագաներ են կարվում մեր զինվորների համար.

«Դեռ պատերազմի ժամանակվանից սկսեցինք մտածել, թե մեր ունեցած ռեսուրսից՝ թափոնից ինչ կարող ենք պատրաստել, որ չպատվիրենք արտերկրից: Պլաստիկ շշից սկսեցինք որոշ բաներ ստանալ: Պատերազմի ընթացքում կիսատ մնաց, բայց շարունակելու ցանկություն կար, երբ հնարավորություն ստեղծվեր: Հիմա գործարան ունենք, ռազմական վրաններ ենք արտադրում, քողարկիչներ՝ վերամշակված պլաստիկից: Գլխավորը սինտեպոնն է, իսկ այն պլաստիկը, որը չի վերամշակվում, ուտիլիզացիայի է ենթարկվում, ավազի հետ խառնվում, ստանում ասֆալտի նման ինչ-որ չայրվող նյութ, որը խրամատների պատերին կարող է ավելացվել և բավականին կիրառելի լինել բանակում:

Մենք ռազմարդյունաբերական ձեռնարկություն ենք և աշխատում ենք տեղական հումքից ստեղծել այնպիսի իրեր, որոնք բանակին օգուտ կլինեն: Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, ցանկացած ռազմական գույք ռազմարդյունաբերության խնդիրն է: Մենք հասարակական կազմակերպություն ունենք՝ մոտ 20 աշխատողներով: Քանի որ մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, ամեն ինչ անում ենք հանգանակությունների և օգնության շնորհիվ: Ամեն ինչ անում ենք, որ մեր վերջնական սպառողի՝ զինվորի համար մեր արտադրանքը հնարավորինս մատչելի լինի, քանի որ լրիվ անվճար չենք կարողանում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Էրիկը:

May be an image of text

Էրիկի խոսքով՝ իրենք պետությունից ոչ մի աջակցություն չեն ստանում, մեկ տարի է՝ փորձում են Պաշտպանության նախարարության հետ աշխատել, նամակագրական կապերի մեջ են, պարբերաբար հանդիպումներ են ունենում, բայց՝ ապարդյուն, քանի որ պետությունը պարզապես չի ցանկանում բանակի համար ինչ-որ բան անել՝ այն դեպքում, երբ իրենք երկակի խնդիր են լուծում, և՛ աղբից ենք ազատվում, և՛ բանակին ենք օգուտ տալիս.

«Քանի որ մենք կոմերցիոն կազմակերպություն չենք, եկամուտ չենք ստանում, նաև դոնորի համար շահութաբեր չենք, և ներդրում անելու մոտիվացիա չունեն: Ամբողջ աշխարհում դեռ ոչ մեկը չի հասել նրան, որ պլաստիկի վերամշակումը շահութաբեր լինի: Դա պետությունների խնդիրն է, վերամշակողներին գոնե որոշակի աջակցություն տրվում է: Մեր դեպքում  դա այդպես չէ, որովհետև, չեմ ուզում ասել, թե պետություն չունենք, բայց մեր պետությունն ընդհանրապես հետաքրքրված չէ ոչ մի բանով, եթե դա եկամուտ չի բերում: Հիմա, օրինակ, քաղաքապետարանը պլաստիկը հավաքում է, բայց նրանք փորձում են տենդերով ամենաբարձր գինն առաջարկողին վաճառել այն»

Նախաձեռնությունը հանրության շրջանում լայն արձագանք է ստացել, բազմաթիվ դպրոցներ են միացել, մոտ 100 դպրոցից քիչ-քիչ հումք են բերում: Ելենա Հակոբյանը պատահական է իմացել նախաձեռնության մասին.

«Հարևանուհուս հետ կիսվեցի, հաջորդ օրը տեսնեմ՝ արկղը՝ կոկիկ տեքստը վրան կպցրած, մեր մուտքի մոտ դրած։ 3-4 օր բավական եղավ, որ արկղը լցվի: Տղաս հավանեց միտքը, տղերքին պատմեց, հավաքվեցին, արկղեր բերեցին, տեքստը կպցրեցինք, տարան տարբեր շենքերի մուտքերում դրեցին, բնակիչների դռները թակեցին, պատմեցին ինչն ինչոց է։ 4-5 օրվա ընթացքում ընդամենը 5 արկղերից բավականին մեծ քանակությամբ «բերք» ստացանք: Արդեն երկու անգամ տարել հանձնել են երեխաները, շուտով էլի կտանեն, լցված են արկղերը։ Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ այս ֆանտաստիկ նախաձեռնությանը. հա՛մ շրջապատը մաքուր կմնա, հա՛մ կարևոր գործին մասնակից կլինեք, հա՛մ էլ ճիշտ սերունդ կդաստիարակվի»,- նշում է Ելենան։

No description available.

Ցանկության դեպքում քաղաքացիները կարող են հումք մատակարարել նախաձեռնությանը.

«Մեր ընդունման կետը դեռևս միայն Նոր-Նորքի Գյուրջյան 15/2 հասցեում է՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հարևանությամբ, մեկ կետ էլ Մասիս քաղաքում ունենք: Քիչ-քիչ ընդլայնվում ենք, մարդիկ տարբեր տեղերում հավաքում են, ուղարկում, որն էլ կարողանում ենք, մենք ենք գնում-բերում»:

Մարիամ Նալբանդյան

Ավելին

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին
Ամենաընթերցվածները