Մարզիկների բարձրացրած հարցերին պետք է հստակ լուծումներ տրվեն, այլ ոչ պարզաբանումներ. Գրիշա Թամրազյան

ԿԳՄՍ նախարարության պարզաբանման եւ ըմբշամարտի մարզիկների բարձրացրած խնդիրների մասին ArmLur.am-ը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:

– Պարո՛ն Թամրազյան վերջին օրերին ըմբիշները հարցեր են բարձրացրել կապված սպորտում տիրող իրավիճակի հետ և երեկ պատասխանելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հիշատակել են նաև Ձեր անունը կապված 2020թ. ընդունած որոշման հետ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

– Կարող եմ ասել, որ ըմբիշների կողմից բարձրացված բոլոր հարցերը շատ տեղին են և արդարացի: Հարցերին պետք է տրվեն լուծումներ, այլ ոչ թե պարզաբանումներ: Ընդհանրապես, սպորտը ՀՀ-ում ունի հոգածության կարիք, իսկ ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը և մարմնամարզությունը հատուկ ուշադրության են արժանի, քանի որ հիմնական մեդալային հույսերը թե՛ եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում, և թե՛ առաջիկա օլիմպիական խաղերում՝ Փարիզ-2024-ում, կապվում են հենց այս սպորտաձևերի հետ: Ինչ վերաբերում է հիշատակված որոշմանը, ապա դրանով նշածս մարզաձևերի բոլոր տարիքային հավաքականների արդյունքեր գրանցած մարզիկները, մարզիչները և բժիշկները ստացել են ամսական աշխատավարձ: Այժմ անհապաղ պետք է նմանատիպ որոշում ընդունվի մարզիկներին աջակցելու համար, հակառակ դեպքում կարող է պրոֆեսիոնալ մարզիկների «արտագաղթ» սկսել:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք փոխել սպորտում, որ նման դժգոհությունների ալիք չբարձրանա:

– Ես կարծում եմ, որ առհասարակ ոլորտի պատասխանատուների վերաբերմունքը սպորտի և մարզիկների հանդեպ պետք է փոխվի: Գեթ մեկ օրինակ բերեմ: Վստահ եմ բոլորը կհամաձայնեն, որ Արթուր Ալեքսանյանը ՀՀ նորագույն պատմության սպորտի լենգենդն է. օլիմպիական խաղերի չեմպիոն, «արծաթե» ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն: Այնուամենայնիվ, մարզիկի 30-ամյա հոբելյանի առթիվ ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ ուղերձ չհղեց: Բայց, օրինակ նույն օրը Քիմ Քարդաշյանի հոբելյանը շնորհավորեց հանրապետության նախագահը: Կամ Օլիմպիական խաղերից վերադարձած և խայտառակ մրցավարության արդյունքում արծաթե մեդալ նվաճած Ալեքսանյանին օդանավակայանում դիմավորող ԿԳՄՍՆ ամենաբարձր պաշտոնյան բաժնի պետ էր: Մինչև օրս նաև չի տրվել հստակ պարզաբանում, թե ինչու Տոկիո-2020-ում Ա. Ալեքսանյանի, Կ. Չալյանի և Կ. Ասլանյանի մենամարտերի մրցավարությունները չեն բողոքարկվել Լոզանի մարզական դատարանում:

Իմ կողմից սպորտի ոլորտը համակարգելու ութ ամիսների ընթացքում, հանուն արդարության պետք է նշեմ, որ սպորտի ոլորտին աջակցելու նախարարության առաջարկած անխտիր բոլոր նախագծերը Կառավարությունն ընդունել է: Մասնավորապես, Ա. Ալեքսանյանի և Ս. Մարտիրոսյանի անվան մարզադպրոցների կառուցելու մասին որոշումները, Օլիմպիական հերթափոխի քոլեջում կիսատ թողնված շինարարության վերագործարկման մասին որոշումը, 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու որոշումը (ի դեպ սա առաջին անգամ էր արվում պետության կողմից), ցմահ տրվող պատվո վճարների կրկնապատկումը, մարզիկներին տրվող ամսական նպաստները, որի մասին հիշատակում են մարզիկները: Սրանք ընդունված կարևոր որոշումների միայն մի մասն են: Նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի պրոֆեսիոնալ մարզիկները միայն մարզվեն և չմտածեն այլ խնդիրների մասին: Մեր հայրենիքի համար այս ծանր պատմական ժամանակահատվածում մեր մարզիկները հաղթանակներ են կերտում միջազգային հարթակներում: Դրա վերջին ապացույցը Բուդապեշտում կայացած ընբշամարտի Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը եզրափակչում հաղթեցին թուրք ըմբիշներին և հպարտանալու առիթներ տվեցին մեզ: Նրանք մերօրյա հերոսներ են և արժանի են պատշաճ գնահատանքի:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters
Ամենաընթերցվածները