Օր 46. Հատուկ գործողություններ Ուկրաինայում

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 120 զրահամեքենա և հականավային համակարգեր, ԱՄՀ-ի միջոցով կտրամադրի ևս 500 միլիոն դոլարի վարկի երաշխիքներ, Կիև կատարած այցից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Ջոնսոնն ասել է, որ շարունակելու է շաբաթ առ շաբաթ ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
***

Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանությունը, գերի ընկած ռուս զինվորների խոշտանգումները։ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է կոչ անեն Կիևին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնով։
***

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստան և Բելառուս արտահանման սահմանափակումները։ Ցանկը ներառում է հարյուրավոր տարբեր տեսակի ապրանքներ։
***

Բայդենը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու, ինչպես նաև Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու մասին օրինագծերը։
***

S&P Global Ratings-ը իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը արտարժույթով «CC»-ից «SD»-ի։
***

Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի ռազմական ճանապարհով, հայտարարել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Բորելը:
***

Վարշավայում բարեգործական միջոցառման մասնակիցները 9,1 միլիարդ եվրո օգնություն են հավաքել ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, այս գումարից 1 մլրդ եվրոն հատկացրել է Եվրոպական հանձնաժողովը։ «Բացի դրանից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ տրամադրելու մասին՝ տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար», – ասվում է փաստաթղթում:

Ուկրաինայից փախստականներին օգնելու ակցիան նախաձեռնել են Եվրահանձնաժողովը և Կանադայի կառավարությունը։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը սոցիալական ցանցերով. օգտատերերին խնդրել են կոչ անել իրենց երկրների կառավարություններին, կազմակերպություններին և կորպորացիաներին՝ միջոցներ նվիրաբերել Ուկրաինային և այս երկրից փախստականներին մարդասիրական օգնության տրամադրման համար: Շաբաթ օրը Վարշավայում անցկացվել է համագումար՝ ամփոփելով դրամահավաքի արդյունքները։

Ուկրաինայից հարևան երկրներ են մեկնել ավելի քան 3,2 միլիոն մարդ, որից 2,6 միլիոնը՝ Լեհաստան։

***

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին խոսելուց հետո պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների կողմից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Բորելը պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների կողմից։ Նրա պարտքն է խնդրի լուծումը գտնել դիվանագիտական ճանապարհով»,- գրել է Դումայի նախագահը իր Telegram ալիքում։

Վոլոդինի խոսքով՝ բոլորին ի սկզբանե հասկանալի էր, թե ինչ դեր է հատկացնում Վաշինգտոնն ու Բրյուսելը։

«Այսօր Արևմուտքը բացահայտ հայտարարեց իր նպատակի մասին, այն, ինչին նրանք տարիներ շարունակ գնում էին ՝ զենք մատակարարելով Ուկրաինա և աջակցելով նացիստական գաղափարախոսությանը։ Պատերազմը մինչեւ վերջին ուկրաինացին դարձել է Եվրամիության և ՆԱՏՕ ի երկրների պաշտոնական քաղաքականությունը»,- ընդգծել է Պետդումայի խոսնակը։

Ապրիլի 8-9-ը Ուկրաինա կատարած այցի արդյունքներով Բորելը Twitter-ում գրել է Ուկրաինային լիակատար աջակցության մասին, այդ թվում՝ զենքի մատակարարման տեսքով, և հավելել, որ այդ պատերազմը «պետք է հաղթվի մարտի դաշտում»: Այսպիսով, ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նման մակարդակի եվրոպացի պաշտոնյան բացահայտ հանդես է եկել ռազմական, այլ ոչ թե զինված հակամարտության դիվանագիտական լուծման օգտին:

դիտվել է 314 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները