Մենք չունենք Էկոնոմիկայի նախարար. նա գնացել է նախարարություն՝ խոպան. Նաիրի Սարգսյան

AD TV «Հարցազրույցի» տաղավարում Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ռուսական ռուբլու անկման հետևանքով Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալները կրճատվել են, ինչի ուղիղ հետևանք է լինելու այդ ապրանքների գների թանկացումը Ռուսաստանի տարածքում, իսկ Հայաստանում այդ արտադրություններում աշխատատեղերի կրճատումն ու արտադրության ծավալների կրճատումը։

Սարգսյանն անդրադառնալով գնաճին, նշեց, որ օրենսդրությամբ ամբողջ պատասխանատվությունը գնաճի կառավարման, դրված է Կենտրոնական Բանկի վրա, այնինչ կարելի էր գնաճը կարգավորող մի շարք մեխանիզմներ աշխատեցնել, ինչի ցանկությունը համապատասխան մարմիններում պարզապես բացակայում է։ Նույնն է վերաբերում նաև առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրությանը, երբ որ քաղաքացին ստիպված է վճարել հարկը, սակայն հայտնի չէ, թե դրա դիմաց նա ինչ ծառայություն կարող է ակնկալել։

Աուդիտորների պալատի նախագահը նկատեց նաև, որ անկանխիկ գործարքների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ևս ոչ մի լավ բան պետք չէ սպասել, քանի որ առանց այդ էլ ծայրահեղ աղքատության բարձր շեմ ունեցող երկրում քաղաքացին ևս մի համակարգում դառնում է հարկվող անձ՝ դա հարվածելու է միայն քաղաքացու գրպանին, նաև տնտեսությանն ու ներդրումային ոլորտին։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները