«Բիզնեսը բիզնես է»․ Ռուսաստանը նեղացել է Թուրքիայից

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հայտարարությունը լուրջ տարակուսանք և զարմանք հարուցեց հայ հանրության շրջանում։ Թուրքական «Այդինլիք» թերթի հետ զրույցում դեսպանը հայտարարել է, թե Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից։

«Անկեղծ ասեմ, դուք չեք էլ պատկերացնում, թե որքան ցավագին են այդ մատակարարումներն ընկալվում ռուսական հասարակության կողմից, «բիզնեսը բիզնես է», բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, հենց այդ նպատակով են գնվում բայրաքթարները»,- ասել է Երխովը և հավելել, թե այդ մատակարարումներն ամենևին էլ դուր չեն գալիս Ռուսաստանին։

Նշենք, որ դեռևս ապրիլյան պատերազմից հետո, երբ հայ հասարակությունը անկեղծ և արդարացի հարց էր տալիս, թե ինչպես է ստացվում, որ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ հայտարարում էին, թե դա ընդամենը բիզնես է, և Ռուսաստանն ինքն է որոշում՝ ում ի՞նչ վաճառի և որքան։ Իհարկե, տարակուսելի այդ հայտարարությունը որևէ կերպ չէր դատապարտվում ժամանակի իշխանությունների կողմից։ Որևէ թթու խոսք Ռուսաստանին այդպես էլ չեն հայտնել։ Իսկ այսօր Ռուսաստանն ինքն է ընդգծում, որ «բիզնեսը բիզնես է» սկզբունքը բնավ էլ բացատրելի չէ այս դեպքում։ Հատկապես այն պայմաններում, որ Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ չեն, և Թուրքիան ինքն է որոշում, թե ում վաճառի իր զենքերը։

Ըստ էության, կրկին գործ ունենք երկակի ստանդարտների կիրառման հետ, երբ Հայաստանը ստիպված էր պայքարել Ադրբեջանի դեմ, որը զենք էր ստանում ոչ միայն Իսրայելից, Թուրքիայից, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրներից՝ Բելառուսից և Ռուսաստանից և ռազմավարական դաշնակցի արտադրած զենքը օգտագործում էր հայ զինվորի և հայ շինականի դեմ։ Կարելի է անվերջ մեղադրել Ռուսաստանին, ինչպես անում են բազմաթիվ արևմտամետ կազմակերպություններ և իրավապաշտպաններ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ խնդիրը ոչ այնքան Ռուսաստանի, որքան Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների, նրանց անատամ և անողնաշար լինելու մեջ է, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչ ասել է ռազմավարական դաշնակից, ինչպես պետք է հարաբերվել նրա հետ, ներկայացնել պահանջները և կատարել այդ պահանջների իրագործումը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի ՀԱՊԿ-ի վերաբերյալ արտահայտությունը ևս այդ շարքից է. «Որևէ պետություն պարտավոր չէ հարգել քո երկրին, եթե դու ինքդ չես հարգում և չես ներկայացնում քո հստակ պահանջները, պայմանագրային պարտականությունների կատարումը»։ 

Հայկ Կարապետյան

Ավելին

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ
Ամենաընթերցվածները