«Հեղափոխական» անպատասխանատվություն․ ե՞րբ է հեռանալու Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը

Orer.am-ը գրում է․

2019թ-ի նոյեմբերի 18-ին՝ իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտվեց 1:9 հաշվով:

Իտալիան աշխարհի բարձրակարգ հավաքականներից մեկն է ու այդ պարտությունը շատերի համար էր կանխատեսելի, խնդիրը՝ հաշիվն էր, որը որոշակի շոկ առաջացրեց ֆուտբոլասերների շրջանում։

Այս խաղից ընդամենը երեք օր անց՝ նոյեմբերի 21-ին, Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Իտալիայի դեմ խաղում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա: Ես չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում: Մենք Գործկոմի հետ միասին որոշել ենք հեռանալ»,-ասել է Վանեցյանը։

Ընդ որում, այդ «ինչ-որ մեկը» Վանեցյանը կարող էր չլինել, որովհետև բոլորին է հայտնի՝ նա իրականացնում էր ՀՖՖ վարչական, ընդհանուր կառավարումը ու զուտ մարզական արդյունքների համար ուղղակի պատասխանատվություն չէր կրում։ Բայց Վանեցյանն այս պարագայում էլ առաջնորդվեց քաղաքացիական գիտակցությամբ, սպայի պատվախնդրությամբ ու արժանապատվորեն հեռացավ։

Այն ժամանակ էլ՝ ՀՖՖ-ում, զուտ մարզական տեսանկյունից, պատասխանատվությունը Արմեն Նիկողոսյան- Արմեն Մելիքբեկյան զույգի վրա էր։ Այս «լրագրողական զույգը» պատկանում է Նիկոլ Փաշինյանի «պանծալի» կադրային թիմին։ Օրինակ, Արմեն Նիկողոսյանը՝ մինչև ՀՖՖ տեղափոխվելը, աշխատել է Փաշինյանին ու նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես մարզական լրագրող ու դեռ անհիշելի ժամանակներից ինտեգրված է եղել Փաշինյանի «ընտանիքին»։

Արմեն Մելիքբեկյանը նույնպես Փաշինյանի «յուրայինն» էր՝ նրա համերկրացին, իջևանցի։

Ի դեպ, բոլորովին չի բացառվում, որ դիտավորյալ «նախապատրաստվել» է Իտալիայի հավաքականից կրած շոկային պարտությունը՝ հենց Վանեցյանի հրաժարականը գեներացնելու համար, որովհետև փառասեր Փաշինյանը չէր կարողանում հանդուրժել այն փաստը, որ իրեն սուր քննադատության ենթարկած ու հրաժարական տված ԱԱԾ նախկին տնօրենը ղեկավարում է ՀՖՖ-ն։

2019թ-ի դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի «սրտի զույգը» ստանձնեց ՀՖՖ ամբողջական ղեկավարումը՝ Մելիքբեկյանը դարձավ ֆեդերացիայի նախագահ, Նիկողոսյանը՝ նրա տեղակալ։

Կրկնում ենք՝ Իտալիայի հավաքականից կրած պարտությունն առաջին հերթին այս զույգի պատասխանատվության տիրույթում է, իհարկե՝ դա չխանգարեց, որ երկու Արմենները նոր կարգավիճակում «հեղափոխական» խոստումներ շռայլեն, օրինակ՝ խոստանան, որ հավաքականը աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ուղեգրեր կնվաճի։

Սրանք ստի էֆեկտով երևակայում էին, Նիկոլ Փաշինյանը դա վերցնում- դարձնում էր իր առաջնահերթությունների ցանկի մաս։

Հեղափոխական պոռոտախոսությունը բոլոր ոլորտներում ավարտվել է տոտալ ֆիասկոյով ու անպատասխանատվությամբ։ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց Նորվեգիայի ընտրանու հետ ու գոլառատ խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Հայաստանի հավաքականն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց։

Ընդ որում, մարզական ու տիտղոսային որակներով Նորվեգիայի հավաքականն անգամներով զիջում է իտալացիներին, բայց Մելիքբեկյան- Նիկողոսյան զույգը այս խայտառակությունից փորձում է «պլստալ» ընդամենը ներողությամբ՝ առանց պատասխանատվության ու ամոթի զգացումի։

Ասենք, ի՞նչ կա զարմանալու։ Ինչ տեսել են, այն էլ սովորել են՝ Նիկոլ Փաշինյանը նույն համառությամբ աթոռը պահեց 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո։

Մանրամասները՝ Orer.am-ում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները