ՌԴ-ն նախազգուշացնում է Ալիևին

Բացի այն, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ՌԴ-Արևմուտք պատերազմից ու գլոբալ խառնաշփոթից, հնարավոր է, որ Ուկրաինան և այլ երկրներ, դիվանագիտական խողովակներով, համոզում են Ադրբեջանին` ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացել: Չի բացառվում, որ նույն աշխատանքը տարվում է նաև միջինասիական տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Այդ մասին գրեցին նաև թելեգրամյան ալիքները` մեջբերելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի խոսքերը: Վերջինս հայտարարել է, որ ՌԴ դեմ պայքարում օգտակար կլինի ՌԴ շահերի այլ գոտիներում լրացուցիչ ճակատներ բացելը, որպես օրինակ բերելով Արցախում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես նախազգուշացում Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանի ՊՆ պատասխան հայտարարությունը` որպես ՌԴ-ին հակադրվելու փորձ: Թե որքանո՞վ է Ալիևը պատրաստ ՌԴ դեմ թաթախվել աշխարհաքաղաքական այս բարդ թնջուկի մեջ` դժվար է ասել: Բայց որ նման քայլով հնչեցվելու է Ադրբեջանի վերջին զանգը` չի բացառվում: Հատկապես, որ 44-օրյա պատերազմի պլանավորված «հաղթանակի»-ով Ալիևը կորցրել է իրականության զգացումը: Ադրբեջանն Ուկրաինա չէ: Այն ընդամենը 9 միլիոնանոց հավաքածու է, որի բնակչությունը կռվել իմացող 45 միլիոնանոց ուկրաինացիները չեն: Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը բաղկացած է Բաքվի շրջակայքում գտնվող, հինգ նավթա-գազային հանքահորերից և մեկ խողովակաշարից: Իսկ միակ խոշոր քաղաքը` 1,2 միլիոնանոց Բաքուն է: 6 գերճշգրիտ հարված և ամեն բան վերջացած է: Թուրքիան իհարկե մեծ բոնուս է Ադրբեջանի համար, բայց այստեղ զսպող մեխանիզմներն ավելանալու են Իրանի և Չինաստանի տեսքով: Իզուր է Ալիևը բախտը փորձում: Իրենց հագով հողատու և անինքնասեր իշխանությունը` միայն Հայաստանում է: Հ.Գ. Մենք նաև չենք մոռացել, թե Նիկոլի բարձրաստիճան թայֆայից ովքեր էին ժամանակին խոսում, որ Հայաստանը չպետք է հարվածի Ադրբեջանի նավթամուղին: 

դիտվել է 1060 անգամ
Լրահոս
«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել
Ամենաընթերցվածները