Ադրբեջանին համոզում են Արցախում պատերազմի ճակատ բացել․ ՌԴ-ն նախազգուշացնում է Ալիևին

Բացի այն, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ՌԴ-Արևմուտք պատերազմից ու գլոբալ խառնաշփոթից, հնարավոր է, որ Ուկրաինան և այլ երկրներ, դիվանագիտական խողովակներով, համոզում են Ադրբեջանին` ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացել: Չի բացառվում, որ նույն աշխատանքը տարվում է նաև միջինասիական տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

Այդ մասին գրեցին նաև թելեգրամյան ալիքները` մեջբերելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի խոսքերը: Վերջինս հայտարարել է, որ ՌԴ դեմ պայքարում օգտակար կլինի ՌԴ շահերի այլ գոտիներում լրացուցիչ ճակատներ բացելը, որպես օրինակ բերելով Արցախում ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես նախազգուշացում Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանի ՊՆ պատասխան հայտարարությունը` որպես ՌԴ-ին հակադրվելու փորձ:

Թե որքանո՞վ է Ալիևը պատրաստ ՌԴ դեմ թաթախվել աշխարհաքաղաքական այս բարդ թնջուկի մեջ` դժվար է ասել: Բայց որ նման քայլով հնչեցվելու է Ադրբեջանի վերջին զանգը` չի բացառվում: Հատկապես, որ 44-օրյա պատերազմի պլանավորված «հաղթանակի»-ով Ալիևը կորցրել է իրականության զգացումը:

Ադրբեջանն Ուկրաինա չէ: Այն ընդամենը 9 միլիոնանոց հավաքածու է, որի բնակչությունը կռվել իմացող 45 միլիոնանոց ուկրաինացիները չեն:

Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը բաղկացած է Բաքվի շրջակայքում գտնվող, հինգ նավթա-գազային հանքահորերից և մեկ խողովակաշարից: Իսկ միակ խոշոր քաղաքը` 1,2 միլիոնանոց Բաքուն է: 6 գերճշգրիտ հարված և ամեն բան վերջացած է: Թուրքիան իհարկե մեծ բոնուս է Ադրբեջանի համար, բայց այստեղ զսպող մեխանիզմներն ավելանալու են Իրանի և Չինաստանի տեսքով:
Իզուր է Ալիևը բախտը փորձում: Իրենց հագով հողատու և անինքնասեր իշխանությունը` միայն Հայաստանում է:

Հ.Գ.
Մենք նաև չենք մոռացել, թե Նիկոլի բարձրաստիճան թայֆայից ովքեր էին ժամանակին խոսում, որ Հայաստանը չպետք է հարվածի Ադրբեջանի նավթամուղին:

դիտվել է 1202 անգամ
Լրահոս
«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին
Ամենաընթերցվածները