Աստղագուշակ․ նոյեմբերի 18


Աստղագուշակ․ նոյեմբերի 18
710 0 Այսօրվա
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է լուրջ հարցերը լուծելու համար: Հիմա դուք չեք շեղվի ու ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք իրավիճակն ու ձեր հնարավորությունները: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ սխալներ են արել ու կփորձեն ուղղել դրանք: Այդ հարցում նրանց հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ արագ կհասնեք նպատակին:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի հանդիպումներ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնեն: Դուք լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. բավական կլինի ձեզ բնական պահեք:

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, կհիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, դատարկ բաների վրա էլ չեք շեղվի: Դա դուր կգա հին ու նոր ծանոթներին:


Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների ու հուշումների խնդրանքով, բայց միշտ չէ, որ կհետևեն դրանց: Երբեմն ստիպված եք լինելու ժամանակ ծախսել սխալներն ուղղելու կամ սեփական անուշադրության հետևանքով բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու համար:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ գործելու դեպքում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Հիմա ձեր ուշադրության կարիքը կզգան կարևոր գործերը. պետք չէ վստահել առաջին տպավորությանը և ոտքի վրա որոշումներ ընդունել: Հնարավորություն կունենաք խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր շատ բան գիտեն: Ճիշտ հարցեր տվեք ու մյուսներից շուտ օգտակար տեղեկատվություն կստանաք:

Ծուլանալ չի կարելի, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Դա շատ արդյունավետ ժամանակահատված է լինելու: Դուք շատ գործեր ավարտին հասցնելու և հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Ամենայն հավանականությամբ պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու կարողությունը:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել: Հավանական են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Մարդիկ, որոնց հետ հույսեր էիք կապում, չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա աջակցել ձեզ, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն գործել:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, կգա աշխատելու համար բարենպաստ ժամանակը: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, քանի որ մանրուքների վրա չեք շեղվի, անսխալ կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկներն ու ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, կչարանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, մասնագիտական խնդիրներ, որոնք անմիջապես լուծել չի ստացվի: Համբերությամբ զինվեք: Երբեմն հենց հանգիստ սպասելու ունակությունը ձեր առավելությունը կդառնա:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հաճելի կլինի: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, դուք հաճույքով կկենտրոնանաք կարևոր խնդիրների լուծման վրա: Դա հենց այն ժամանակահատվածը կլինի, երբ կարող եք պատասխաններ գտնել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար կարևոր հարցերին:

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները