Ինչ արտակարգ դեպքեր են եղել. ԱԻՆ-ը արգելափակված մեքենաների մասին 136 զանգ է ստացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհներին խցանված ավտոմեքենաների վերաբերյալ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանը:
«Առատ ձյուն է տեղացել բոլոր մարզերում, բայց զանգերի մեծ մասը ստացվել է Սյունիքի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերից։ Ընդհանուր առմամբ 136 ահազանգ է ստացվել արգելափակված մեքենաների վերաբերյալ, անվտանգ տարածք է տեղափոխվել ավելի քան 520 տրանսպորտային միջոց և 1309 քաղաքացի»,- ասել է նա ։

Մկրտչյանը նշեց, որ արձանագրվել է նաև դեպք, երբ շտապօգնության մեքենան չէր կարողացել հասնել Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղ, որտեղ մեկ տարեկան երեխային բժշկական օգնություն էր անհրաժեշտ: Փրկարարներն օգնել են երեխային տեղափոխել Թալինի ԲԿ։ Բացի այդ, Սյունիքի մարզում արգելափակվել են իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսները, և փրկարարներն օգնել են նրանց հասնել Կապան ու Վայք:

Ճանապարհին մնացել են նաև բեռնատարներ, որոնց վարորդներին համոզել են ու իջեցրել են մոտակա բնակավայր, այն պայմանով, որ ճանապարհների բացվելուց հետո կկարողանան մոտենալ իրենց տրանսպորտային միջոցներին։

Նշենք, որ հիդրոօդերևութաբանության ծառայությունը հայտնել է, որ վերջին 3 օրվա ընթացքում աննախադեպ ծավալի տեղումներ են գրանցվել։ Երևանի քաղաքապետարանն էլ մտահոգություն է հայտնել, որ մայրաքաղաքի փողոցներում ցանվող աղ ու ավազը ձյան տեղումների շարունակվելու դեպքում կարող է չբավարարել։

ՃԿԱԿ պետի խոսքով, ամեն տարի ավտոճանապարհների առավել վտանգավոր վայրերում հենակետեր են ստեղծվում, որպեսզի հնարավոր լինի արագ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։

Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ
«Ձնաբքի ժամանակ մեր փրկարարներնը նրանց ուղեկցում են հենակետեր, այնտեղ նրանց տաք սննդով ու թեյով ապահովում են, մինչև եղանակային պայմանների բարելավումը։ Ռեսուրսների խնդիր չունենք, անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք նաև անձնակազմի այն անդամներին, որոնք այդ պահին հերթափոխի չեն»,– ասաց Մկրտչյանը։
ՓԾ գնդապետը շեշտեց` ահազանգեր են եղել նաև առատ ձյան պատճառով տեղի ունեցած փլուզումների մասին։ Դիլիջանում փլուզվել է անասնագոմի տանիք, Ստեփանավանում էլ 130 քմ սեփական տան տանիքը կարող էր փլուզվել, վտանգ կար, սակայն փրկարար ծառայողները կանխել են։

Մկրտչյանը ներկայացրեց նաև հունվար–մարտ ամիսներին տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը։ Մասնավորապես, արձանագրվել է 654 արտակարգ դեպք։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 դեպք։ Ընթացիկ տարում փրկարարները ձյան մեջ արգելափակվելուց հետո դուրս են բերել 1520 տրանսպորտային միջոց և 2712 քաղաքացու, իսկ անցյալ տարի՝ 1702 ավտոմեքենա և 1520 քաղաքացու:

Հիշեցնենք` օդերևութաբանների կանխատեսումներով` Երևանում մարտի 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 22-ին, 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

դիտվել է 544 անգամ
Լրահոս
SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Ամենաընթերցվածները