Եթե Պուտինի հետ իմ բանակցությունները ձախողվեն, 3-րդ համաշխարհային պատերազմը կսկսվի. Զելենսկի `

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կան «փոխզիջումներ», որոնց Ուկրաինան չի կարող գնալ Պուտինի հետ բանակցություններում, փոխանցում է CNN-ը։

Լրատվամիջոցի թղթակից Ֆարիդ Զաքարիան Զելենսկիին հարցրել է Ռուսաստանի պահանջների մասին, ներառյալ այն, որ նրանք ընդունում են՝ Ղրիմը Ռուսաստանի մաս է, որ Դոնբասի երկու հանրապետությունները անկախ հանրապետություններ են, և որ նրանք երաշխավորում են՝ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Զելենսկին ասել է. «Կան փոխզիջումներ, որոնց մենք պատրաստ չենք որպես անկախ ժողովուրդ։ Մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել, և ուկրաինացի ժողովուրդը խոսել է դրա մասին։ Նրանք ռուս զինվորներին չդիմավորեցին ծաղկեփնջերով, նրանք խիզախորեն ողջունեցին նրանց՝ զենքը ձեռքին»։

CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն զգուշացրել է, որ եթե բանակցությունների որևէ փորձ ձախողվի, դա կարող է նշանակել, որ երկու երկրների միջև պայքարը կհանգեցնի «երրորդ համաշխարհային պատերազմի»։

«Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ էի վերջին երկու տարիներին։ Եվ ես կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարողանա ավարտել այս պատերազմը»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները