«Համալսարանները պետք է աշխատեն իրենց որակի վրա». Տիգրան Ավինյանը և Գոռ Վարդանյանը մեդալները հանձնեցին Պոլիտեխնիկի սաներին

Վերջերս Ուզբեկստանում տեղի է ունեցել 9-րդ դարի խոշորագույն միջնադարյան գիտնականներից մեկի՝ մաթեմատիկոս և աշխարհագրագետ Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան։ 

Մրցույթին մասնակցել են 19 երկրների 127 աշակերտներ: Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները նվաճել են 5 մեդալ՝ մեկ արծաթ և 4 բրոնզ։

ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է մրցանակային մեդալները հաղթողներին հանձնելը։ Նա շատ տպավորիչ համարեց այն փաստը, որ Հայաստանի 5 մասնակիցներն էլ մեդալների են արժանացել։

«Պոլիտեխնիկակակն համալսարանն ունի շատ երկար և բովանդակալից պատմություն։ Ես վստահ եմ, որ հիմա մտնում է մի նոր ու հետաքրքիր փուլ՝ զարգացման ու տեխնոլոգիաներով հագենալու փուլ։ Կարծում եմ՝ այս գործում մեծ ավանդ է ունենալու ռեկտորը՝ Գոռ Վարդանյանը։ Մարդ, որն ունի տեսլական և կարողություն՝ մեծածավալ փոփոխություններ իրականացնելու համար, որոնց մենք շուտով ականատես ենք լինելու»,-նշեց նա։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ թիմին առաջարկել են ընտրել մասնակցության ձևաչափը։ Մասնակիցները կարող էին մեկնել Ուզբեկստան, կամ էլ առնանց մասնակցել օլիմպիադային։ Օլիմպիկան թիմը որոշել էր առցանց մասնակցել, իսկ թռիչքի համար նախատեսված գումարները որպես պարգև նրանց հանձնվեցին։

«Ինչպես նշեց պարոն Ավինյանը՝ ծրագրերը շատ մեծ են և դրանց իրականացման գործում Հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների աջակցությունն ենք տեսել։ Համոզված եմ, որ այս ծրագրերի հիմնական և բովանդակային շահառուները լինելու են աշակերտները»,-նշեց Վարդանյանը։

Արծաթե մեդալակիր Արտաշես Մկրտչյանը, բրոնզե մեդալակիրներ Արմեն Եպիսկոպոսյանը, Գևորգ Զադոյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Հովսեփ Կարապետյանը ստացան իրենց մրցանակները։

Ռեկտորը պարգևատրեց նաև Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանին և փոխտնօրեն Խաչիկ Մանուկյանին։

Լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշեց, որ մրցանակները մեծ ձեռքբերում են համալսարանի համար այն փոփոխությունների շեմին, որոնք համալսարանում տեղի են ունենալու։ Նրա կարծիքով՝ հնարավորություն կա էականորեն բարելավելու համալսարաններում տրվող կրթության մակարդակը։

«Համալսարանները պետք է աշխատեն իրենց որակի վրա։ Պոլիտեխնիկական համալսարանում մեր առաջնահերթությունն ենք համարում որակի վրա աշխատելը։ Վստահ եմ, որ կարճ ժամանակում մենք այդ արդյունքները գրանցելու ենք»,-ասաց Ավինյանը

Նա նշեց նաև, որ հիմա աշխատանք է տարվում դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։

Գոռ Վարդանյանի խոսքով, որպես փոքր պետություն, Հայաստանը իր հաջողությունը կապել է գիտելիքի և դրա տված արդյունքի հետ։ Հայաստանից ուսանողների հոսքը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու համար, ռեկտորի կարծիքով, կրթական համակարգերը պետք է բերվեն պատշաճ մակարդակի և միջազգային կրթական հաստատություններից դասախոսներ ներգրավվեն հայկական կրթական իրականություն։

«Պետք է ստեղծենք այդ հնարավորությունները մեր հայրենիքում։ Այդ ժամանակ վստահ եմ, որ շատ երիտասարդներ կընտրեն հայրենիքում կրթվելու ճանապարհը։ Պետք է ձգտել հայկական իրականության մեջ կրթական հաստատությունները ուժեղացնելուն, հզորացնելուն և դրանք համապատասխանեցնել միջազգային կրթական ստանդարտներին»,-ասաց համալսարանի ռեկտորը։

 
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները