ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար․ նոր փոփոխություններ

2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված միգրացիոն պահանջներում որոշակի մեղմացումներ են եղել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ այդ մեղմացումներն ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ՌԴ-ում անցնել բժշկական հավաստագրում, ոստիկանությունում հանձնել մատնահետք, անցնել լուսանկարահանում: Պահանջներում կատարվել է երեք ուղղությամբ մեղմացում, երեքն էլ վերաբերում են բժշկական հավաստագրին: Ի՞նչ է իրենից ենթադրում բժշկական հավաստագրումը: Որտե՞ղ կարող են քաղաքացիներն անցնել բժշկական ստուգումը և ի՞նչ մեղմացումների մասին է խոսքը: Իրինա Դավթյանը նշեց, որ ՌԴ մուտք գործելիս անհրաժեշտ է անցնել երկու խումբ բժշկական հետազոտություն: Մեկը օրգանիզմում թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով նախատեսված հետազոտությունն է: «Դա արվում է այն նպատակով, որ հնարավոր լինի բացահայտել, թե արդյոք տվյալ քաղաքացին օգտագործում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր: Հաջորդ հետազոտությունը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդություններին՝ թոքախտ, բորոտություն, սիֆիլիս, ՄԻԱՎ: Ասեմ, որ մինչ մեղմացումները ցանկի մեջ ներառված էր COVID-ի հետազոտությունը ևս, սակայն նոր հրամանով մարտի 1-ից այդ թեստը հանձնելու պահանջ չկա»,-ասաց Իրինա Դավթյանը: Հաջորդ մեղմացումը վերաբերում է հոգեմետ նյութերի, թմրանյութերի օգտագործումը բացահայտելու նպատակով հետազոտության ենթարկվող անձանց տարիքային փոփոխությանը: Մինչ մեղմացումը նման հետազոտություն պետք է անցնեին 6 տարեկանից բարձր բոլոր անձինք: Նոր փոփոխությամբ տարիքային շեմը բարձրացվել է և արդեն այդ հետազոտությունը պետք է անցնեն 13 տարեկանից բարձր անձինք: Երրորդ մեղմացումն այն է, որ սկզբում սահմանված էր, որ այդ բժշկական տեղեկանքներն ուժի մեջ պետք է լինեին երեք ամիս, սակայն ժամկետը երկարաձգվել է, այժմ ուժի մեջ է լինելու մեկ տարի: Ո՞ր դեպքերում է միգրացիոն պահանջները տարածվում ՌԴ մուտք գործող անձանց վրա: Նրանք, որոնք մեկնում են աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում նշել են աշխատանք նպատակը, պետք է անցնեն այդ ընթացակարգերը ՌԴ մուտք գործելու օրվանից հաշված 30 օրացույցային օրվա ընթացքում: 90 օրից ավելի ժամկետով, բայց ոչ աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները՝ աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամներ, ուսանողներ կամ այլ նպատակով 90 օրից ավել մնացողներ, պետք է անցնեն ընթացակարգերը 90 օրացույցային օրվա ընթացքում՝ ՌԴ մուտքի օրվանից հաշված: Ո՞ր դեպքերում ընթացակարգերն անցնել չի պահանջվում: Կարճաժամկետ՝ մինչև 90 օր ժամկետով, ՌԴ մեկնողներից՝ մասնավոր, գործնական այց, բուժում, այս ընթացակարգերն անցնել չի պահանջվում: ՌԴ-ում բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП) և բնակության թույլտվություն (Вид на жительство) ունեցող քաղաքացիների վրա այս գործընթացներով անցնելու պարտավորությունը չի տարածվում: Պահանջները պարտադիր չեն նաև մինչև 6 տարեկան երեխաների, միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձանց, ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար: Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 1425 անգամ
Լրահոս
Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
Ամենաընթերցվածները