Ցավալի լուր… Մահացել է շատերին հայտնի Լևոն Ազոյանը

Կյանքի 84-րդ տարում մահացել է «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա թղթակից Լավրենտի Ազրոյանը (գրական կեղծանունը Լևոն Ազրոյան): Լևոն Ազրոյանը կյանքից հեռացել է մարտի 1-ին. նա արդեն մի քանի օր COVID-19-ի դեմ բուժում էր ստանում հիվանդանոցում:

Գործակալությանը թղթակցելու ընթացքում նրան վիճակվել է լուսաբանել հասարակական-քաղաքական և մշակութային կարևորագույն իրադարձությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

«Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրակազմը ցավակցում է Լևոն Ազրոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

Լևոն Ազրոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին «Լյուար» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 5-ին Սպանդարյան գերեզմանատանը:

Լավրենտի Սիսակի Ազրոյանը (գրական կեղծանունը Լևոն Ազրոյան) ծնվել է 1937 թվականի օգոստոսի 28-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Ա.Ս. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, ինչից հետո երկու տարի ծառայել է խորհրդային բանակում։ Սահմանադրական պարտքը կատարելուց հետո աշխատանքի է անցել Թբիլիսիում լույս տեսնող հայկական «Սովետական Վրաստան» թերթում։

1966 թվականի հունվարին տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատանքի է անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ՀՀԳ)՝ ներկայիս «Արմենպրես»-ում։ Այնտեղ աշխատել է շուրջ 30 տարի, անցնելով թղթակցից մինչև բաժնի վարիչի- գլխավոր խմբագրի տեղակալի ուղին։ 1993 թվականի ապրիլին տեղափոխվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայություն, որտեղ աշխատել է շուրջ հինգ տարի՝ զբաղեցնելով մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ավելի քան մեկուկես տասնամյակ ժուռնալիստիկա է դասավանդել Հայ-ռուսական (Սլավոնական), Գավառի պետական և մայրաքաղաքի մի շարք մասնավոր համալսարաններում։

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից լինելու ընթացքում նրան վիճակվել է լուսաբանել ամենակարևոր հասարակական-քաղաքական և մշակութային իրադարձությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նա միակ հայ լրագրողն է, ում բախտ է վիճակվել ՏԱՍՍ-ի բրիգադի կազմում լուսաբանելու Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հերթական համագումարներից մեկը։ Բացի դրանից, նրան է վիճակվել լուսաբանել նաև Խորհրդային Միության վերջին պառլամենտի՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարների ու նստաշրջանների աշխատանքները։

Նրա հեղինակած հոդվածներն ու մանրապատումները, ռեպորտաժներն ու հարցազրույցները տպագրվել են Հայաստանի, Խորհրդային Միության և Սփյուռքի թերթերում, հաղորդվել են ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Գրել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հեղինակ է տասնհինգ գրքի, մասնավորապես, «Ժամանակի հետահայաց ուղիներում», « Չորս հազար կիլոմետր Էրգրի տարածքով», «Մարդիկ, իրադարձություններ, ճակատագրեր», «Կարոտը կրկին տարավ Էրգիր», « Особо опасен для Рейха» (ունեցել է երկու հրատարակություն), « Тбилиси- город моего детства и юности », «Արծվաբույնը, որ հանիրավի ավերվեց», «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի», «Они ковали Победу», «Ազգի մտավոր ներուժի օրրանը», «Դարձ ի շրջանս յուր», «В памяти и в сердце навсегда», «Արծվապետը, ում անունն է Սերգեյ Վանցյան»: «Արմենպրես. Հիշողություններն անցյալ չեն դառնում» գիրքը պատրաստ է տպագրության։

Հայրենական ժուռնալիստիկային նրա 57-ամյա ծառայությունը նախկինում քանիցս նշվել է զանազան պարգևներով։ Մասնավորապես, նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ (երկու անգամ)։ Պրոֆեսիոնալ պարտքը լավագույնս կատարելու համար նա արժանացել է նաև մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների պատվոգրերի և շնորհակալագրերի։

Լևոն Ազրոյանը երբեք կապը չի խզել հարազատ գործակալության հետ և սիրով օգնել է երիտասարդ արմենպրեսականներին, նպաստել նրանց պրոֆեսիոնալ աճին։ Պատահական չէ, որ տևական ընդմիջումից հետո նա կրկին վերադարձել էր «Արմենպրես» ուր աշխատում էր ցայսօր։

դիտվել է 1141 անգամ
Լրահոս
Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում
Ամենաընթերցվածները