Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համառոտ պատմությունը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համառոտ պատմությունը։
 
Այս հակամարտությունը նոր չէ։
 
Այն ունի դարերի պատմություն։
 
Ավելին. այն ունի քաղաքակրթական բաղադրիչ եւս։
 
Հակամարտության տարբեր փուլեր են եղել ։
 
Հակամարտության առաջին փուլը դեռեւս Ալեքսանդր Նեւսկու կառավարման ժամանակաշրջանում էր, երբ նա նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թվականի հուլիսի 15-ին հարձակվեց շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախեց ու փախուստի մատնեց նրանց։
 
Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։
 
Իսկ արդեն 1242 թվականի ապրիլի 5-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ նույն Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախջախել է գերմանական զորքերին։
 
Հակամարտության հաջորդ փուլը 17-րդ դարի սկզբին էր,երբ 1610-1612թթ. լեհ-լիտվական միացյալ զորքերը Ստանիսլավ Ժոլկեւսկու գլխավորությամբ օկուպացրել էին Մոսկվան։
 
Ռոմանովների արքայական դինաստիայի հաստատումից /1613թ./հետո Ռուսաստանն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը եվրոպական աշխարհամասում։
 
1654թ. Պերեյասլավսկի պայմանագրի համաձայն Ռուսիայի հնագույն մայրաքաղաք Կիեւն ու շրջակա մեծաքանակ շրջանները մտնում են Ռուսաստանի կազմի մեջ։
 
Պատմագրության մեջ այդ ակտը հատնի է Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ անվամբ։
Վերամիավորումից հետո տարածաշրջանում կտրուկ թուլանում են Լեհաստանի կամ Ռեչ Պոսպոլիտայի դիրքերը,որի արդյունքում այն 18-րդ դարում երեք անգամ բաժանվում է Ավստրիայի,Ռուսաստանի եւ Պռուսիայի միջեւ,իսկ 1795թ.դադարում է գոյություն ունենալ։
 
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության հաջորդ կարեւոր փուլը 1812 -ի Նապոլեոնի արշավանքն էր Ռուսաատան։
Արշավանքը խայտառակ ելք ունեցավ Բոնապարտի համար,որի արդյունքում 1814-ի մարտի 31-ին ռուսական բանակը կայսր Ալեքսանդր Պավլովիչի գլխավորությամբ մտավ Փարիզ։
 
Մեկ տարի անց ,Լեհաստանի 4-րդ բաժանման արդյունքում Վարշավան ու շրջակա լեհական տարածքները մտան Ռուսական կայսրության կազմի մեջ։
 
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Արեւմուտքը ստիպված դաշինք կնքեց ԽՍՀՄ-ի հետ ընդդեմ հիտլերյան Գերմանիայի։
 
Բայց նույնիսկ այդ պայմաններում կողմերի միջեւ հակամարտությունն ակնհայտ էր,որն հստակ տեսանելի էր Թեհրանի /1943/ եւ Յալթայի /1945/ կոնֆերանսներում։
 
1944-1945թթ. Խորհրդային զինվորը մտավ Վարշավա,Բուդապեշտ,Բուխարեստ,Վիեննա,Բեռլին ՝ ազատագրելով ողջ Եվրոպան ֆաշիզմից։
 
Սակայն հավաքական Արեւմուտքը չէր կարող երկար հանդուրժել ԽՍՀՄ լիդերությունը։
 
1946-ի մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Ֆուլթոն քաղաքում հանդես եկավ ելույթով,որը սկիզբ դրեց սառը պատերազմին Արեւմուտքի եւ ԽՍՀՄ-ի միջեւ։
 
1949-ին ատեղծվում է ՆԱՏՕ-ն։
 
ԽՍՀՄ ղեկավարությունը չէր ցանկանում սրել Արեւմուտքի հետ հարաբերությունները։
 
Այդ պատճառով 1954-ի մարտի 31-ին ԽՍՀՄ ԱԳՆ-ն դիմում է պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամության խնդրանքով,սակայն մերժում է ստանում։
 
1950-1960-ական թթ. կողմերը շատ մոտ էին ռազմական բախման,բայց թե Բեռլինի ,եւ թե Կարիբյան ճգնաժամը հնարավոր եղավ լուծել դիվանագիտական ճանապարհով։
 
1991-ի ԽՍՀՄ փլուզումից հետո մի քանի անգամ կողմերը մոտ էին համաձայնության ։
 
Բայց Արեւմուտքը համաձայնության գալու փոխարեն ՆԱՏՕ-ն ընդլայնում էր ի հաշիվ Ռուսաստանի կենսական շահերի։
2001-ի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո աշխարհը կարիք ուներ միացյամլ անվտանգային համակարգի,սակայն կողմերը բավարարվեցին ընդամենը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդ ձեւավորելով ՝ 2002-ին։
 
Կողմերի միջեւ լարվածությունն ավելացավ նախկին ԽՍՀՄ տարածքում «գունավոր հեղափոխությունների» իրականացումից հետո,որտեղ Ուկրաինան ուներ առանցքային նշանակություն։
 
Արեւմուտքի համար Ուկրաինան Ռուսաստանից կտրելը նպատակ էր,որն անդամալույծ կդարձներ վերջինիս,իսկ Ռուսաստանի համար Ուկրաինան Ռուսական աշխարհի կամ Արեւելաքրիստոնեական քաղաքակրթության անբաժան մասն է։
 
Հակամարտությունը մտել է հերթական սրացման փուլ։
 
Պատմությունը ցույց է տվել ,որ այն երկարատեւ է լինելու ու պարբերաբար կրկնվելու է։
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
Ամենաընթերցվածները