ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար․ Անժելա Նալբանդյան

Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար
Ինչպես գիտեք, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թափուր տեղի համար իմ թեկնածության ներկայացումը: Ինչպես և սպասելի էր, իշխող ուժի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին իմ թեկնածությանը: Քննարկման վերջնամասում հարց տալու հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Sisak Gabrielyanինն էր: Վերջինս, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնեց մի հարց ու շեշտեց, որ իմ պատասխանը կազդի նաև իր ընտրության վրա: Հարցը հետևյալն էր․ տեղյա՞կ եմ ես արդյոք, որ կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ այն մասով, որ չեղարկվել է նախորդ տարի ՀՌՀ կողմից անցկացված լիցենզավորման մրցույթները: Հարցն այն էր, թե ի՞նչ լուծում եմ ես տեսնում այս հարցին և ՀՌՀ անդամ դառնալու պարագայում ինչպե՞ս կվարվեմ: Ես, իհարկե, խոստովանեցի, որ տեղյակ չեմ այդ դատական ակտից, ուստի չեմ կարող դիրքորոշում հայտնել և ասացի, որ ծանոթանալուց հետո միայն կբարձրաձայնեմ իմ դիրքորոշումը:
Դե ինչ, ծանոթացա և հերթական անգամ արձանագրում եմ, որ իշխանության ներկայացուցիչը կամ միտումնավոր, կամ համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով փաստերը ներկայացրեց խեղաթյուրված, մի բան էլ վրդովմունք արտահայտեց, որ ես տեղյակ չեմ այդ դատական ակտից ու լուծում չեմ մտածել:
Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել․ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նախորդ տարի կայացած լիցենզավորման մրցույթում չհաղթելու հետևանքով կորցրեց հեռարձակվելու հնարավորությունը հանրային մուլտիպլեքսում, և հեռարձակման հնարավորությունից զրկվելուց հետո այդ հեռուստաալիքը դիմել է դատարան՝ բողոքարկելով լիցենզավորման մրցույթի արդյունքները: Առաջին ատյանի դատարանը միայն հանրապետական ծածկույթի լիցենզավորման մրցույթի մասով /քանի որ այդ հեռուսաալիքը միայն հանրապետական ծածկույթի համար էր դիմել/ կայացրել է վճիռ և անվավեր է ճանաչել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին ՀՌՀ 15.01.2021թ-ի որոշումը։ Այնուհետև, վերաքննիչ դատարանի որոշմամբ վճիռը մնացել է ուժի մեջ: ԲԱՅՑ… ՀՌՀ-ն այս պահին պատրաստվում է որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում, այսինքն դեռ այս ամբողջ գործընթացը, որը լիովին ԻՐԱՎԱԿԱՆ տիրույթում է, հերիք չէ ավարտված չէ, մի բան էլ ՀՌՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ոչ միայն ներգրավվածություն չունեն, այլև, կարծում եմ, պիտի չեզոքություն դրսևորեն՝ իրավական գործընթացներին չվնասելու համար:
Ավելին, առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է 02.04.2021 թվականին: Մոտավորապես 1 ամիս առաջ ԱԺ-ն ընտրեց ՀՌՀ 2 նոր անդամների, որոնց թեկնածությունը ներկայացրել էր իշխող ՔՊ խմբակցությունը: Եվ, այ քեզ զարմանք, այս կարևորագույն հարցի, այս կազուսային իրավիճակի մասին որևէ հարց կամ դիրքորոշման հստակեցման պահանջ չի հնչել այդ թեկնածուներից: Այնուամենայնիվ, նրանք ԸՆՏՐՎԵԼ ԵՆ:
ԱՅՍՊԻՍՈՎ, ՓԱՍՏԵՆՔ
• ՔՊ-ն առարկություն չուներ իմ անցած մասնագիտական ուղու հետ կապված, այլ կերպ ասած՝ ես համապատասխանում էի ՀՌՀ թեկնածուի համար ներկայացված օրինական պահանջներին,
• ՔՊ-ն առարկություն չուներ իմ ներկայացրած ծրագրային ելույթի առնչությամբ, ավելին, առաջարկեց այն վերածել օրենսդրական նախագծերի,
• ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ նրանք կողմ էին քվեարկել ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ-ից նախորդ գումարման ԱԺ-ում որպես պատգամավոր ընտրված և ակնհայտ իշխանամետ հայացքներով անձանց,
• Մասնավոր դատական վճիռի մասին իմ անտեղյակությունը, որն ինչպես հանձնաժողովի նախագահն ընդգծեց, «ազդեց» իր քվեարկության վրա, առնվազն հեգնանքի է արժանի: Ուստի խորհուրդ կտամ Սիսակ Գաբրիելյանին այլևս որևէ առիթով չխոսել իրավաբանի իր մասնագիտության մասին ))
Թերևս, այսքանով համարում եմ այս թեման սպառված և շարունակում եմ իմ քաղաքացիական ու մասնագիտական գործունեության ճանապարհով ընթանալ առաջ:
դիտվել է 54 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները