Աստղադիտարանի բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական բյուջեի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ի անգործության կամ ավելի ճիշտ՝ ավանդույթներ ունեցող կարևորագույն այս օջախում գիտական, նպատակային ու բովանդակային աշխատանքի բացակայության մասին։ Ավելին, բովանդակային աշխատանքի բացակայությունը տարիների ընթացքում ուղեկցվել է նաև խախտումներով, որոնք ի հայտ են բերել ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման 2020 թվականի վերջին կատարած ստուգումները։

Առերևույթ խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին: Սակայն այն փաստացի թաքցվել է, կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել: Թե ինչու, կարելի է միայն կռահել։   

Մենք ուսումնասիրեցինք ֆիննախի կողմից 2020 թ. դեկտեմբերի վերջին կազմված ակտը, որից այս անգամ կառանձնացնենք արձանագրված բազմաթիվ խախտումներից ընդամենը մի քանիսը։ 

«Ռոսկոսմոս»՝ «Астрономический научный центр» բաժնետիրական ընկերության հետ 01.08.2019 թ. կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեքը կազմել է 27,787,000.0 ռուբլի։ Ստուգմամբ պարզվել է, որ 01.11.2019 թ. - 30.09.2020 թ. պայմանագրային պարտավորությունների դիմաց (7,734,250.0 ռուբլի) պատվիրատուի կողմից աստղադիտարանին վճարումներ չեն կատարվել, այն դեպքում, երբ պայմանագրի 2.2 կետով պատվիրատուն պարտավոր էր վճարել ավանսային գումար 80 %-ի չափով՝ 52,592.9 հազ. դրամ։ Պայմանագրի 6.1 կետով սահմանվել է, որ կողմերը պարտավոր են փոխհատուցել վնասները հակառակ կողմին՝  համաձայն պայմանագրի, բայց ոչ ավելի պայմանագրային գումարից։ Այս պայմաններում, 30.09.2020 թ.-ին ՊՈԱԿ-ի կողմից բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է ծառայության մատուցման հանձնման–ընդունման ակտը (7,734,250.0 ռուբլի), որի դիմաց մինչ ստուգումների պահը վճարումներ չեն կատարվել, այն դեպքում, երբ աստղադիտարանը «Астрономический научный центр» բաժնետիրական ընկերությանը ծառայությունները մատուցել է «Սարավան» կիրառական աստղագիտության բաժնի միջոցով շուրջ 20 աշխատակցով, և ամսական նվազագույն ծախսը կազմել է շուրջ 2 մլն դրամ։ 

Բյուրականի աստղադիտարանը ստուգվող ժամանակաշրջանում հսկիչ դրամարկղային մեքենա չի ունեցել, այն ձեռք է բերել միայն 2020թ.-ի հուլիսին, այն դեպքում, երբ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով գիտական էքսկուրսիաներ, այցելություններ թանգարան և գիշերային աստղադիտումներ, որոնք կատարվել են շաբաթվա տարբեր օրերին և ժամերին՝ հիմնականում գիշերային ժամերին (ներառյալ շաբաթ, կիրակի և տոն օրերին), և կատարվել են կանխիկ դրամով դրամական հաշվարկներ։ Տվյալ դեպքում նշված ծառայությունների համար գանձվող գումարների մուտքի չափը կազմակերպության հաշվապահություն մնացել է անհայտ, քանի որ ստուգման ժամանակ պարզվել է, որ չի վարվել նաև այցելուների մուտքի հաշվառման մատյան կամ ցուցակ, որտեղ պետք է գրանցվեր կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների տեսակը, մեկ միավորի արժեքը, ինչպես նաև այցելուների քանակը, գործառնության բովանդակությունը, չափման միավորները։ 

Հյուրանոցային ծառայության՝ գիշերավարձի գծով արտաբյուջետային եկամուտների ստուգմամբ պարզվել է, որ աստղադիտարանի հյուրատան պատասխանատուի հայտարարության համաձայն, աստղադիտարանի աշխատակիցներից մեկը 08.06.2020 թ.-ից մինչև 24.09.2020 թ. զբաղեցրել է հյուրատան N 9 սենյակը (1 օրվա վարձը կազմել է 15 հազ. դրամ)։ 05.11.2020 թ. ներկայացված տեղեկանքի համաձայն, վերջինս, առանց անվճար հիմունքներով զբաղեցնելու որևէ հիմքի, 109 օրվա դիմաց որպես հյուրանոցային վճար վճարում չի կատարել 1,635.0 հազ. դրամ։ Նշված գումարը չի արտացոլվել որպես այլ եկամուտներ։ Հարկ է նշել, որ 2014 թ.-ից մինչ ստուգման պահը հյուրանոցային վճարների վերաբերյալ որևէ հաշվառում չի տարվել։ 

Սրանք արձանագրված բազմաթիվ խախտումներից ընդամենը մի քանիսն են, որոնք վկայում են, որ աստղադիտարանի ղեկավարությունը հավանաբար չի գիտակցում՝ ինչ ասել է ՊՈԱԿ-ի կառավարում, կամ էլ ՊՈԱԿ-ի միջոցները համարում է սեփականն ու դրանց հետ վարվում է իր քմահաճույքով։ Սակայն էլ ավելի զարմանալի է, որ այս ամենը չի արժանանում վերադասի՝ ԿԳՄՍ-ի, ինչպես նաև իրավապահ մարմինների ուշադրությանը։

Աստղադիտարանի կողմից խախտումները, ինչպես ասացինք, բազմաթիվ են, դրանց կանդրադառնանք մեր այլ հրապարակումներում։  

Արսեն Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցվածները