Երևանում անցնում է CodeSignal ընկերության համաեվրոպական հավաքը

  • Եվրոպական 8 երկրներից ավելի քան 30 ինժեներներ Հայաստանում մասնակցում են CodeSignal ընկերության համաեվրոպական հավաքին

  • CodeSignal «Ararat Meetup» անվանումը կրող հավաքի ընթացքում Եվրոպայի տարբեր քաղաքներում հեռահար աշխատող ինժեներները համատեղ աշխատում են Երևանյան գրասենյակում, միասին քննարկում և լուծում ստրատեգիական մի շարք խնդիրներ։

  • Հավաքի ընթացքում թիմը բացահայտում է Հայաստանն իր պատմամշակութային հարստություններով

Փետրվարի 14-ին Երևանում մեկնարկել է CodeSignal-ի համաեվրոպական հավաքը, որի շրջանակներում ընկերության աշխատակիցները մեկ շաբաթով Երևան են ժամանել Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Մոնտենեգրոյից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Իսպանիայից։ Երևանի գրասենյակը աշխարհում միակն է՝ չնայած նրան, որ ընկերությունն աշխարհի 12 երկրներում ունի 90 աշխատակից կամ Signalite։ Թիմի մեծ մասն ամբողջությամբ հեռահար է աշխատում, ինչը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումներին։ Երեք օրերի ընթացքում արդեն կայացել են բազմաթիվ գործնական հանդիպումներ, թիմակիցները միասին կարողացել են լուծել բազմաթիվ խնդիրներ, անմիջական շփվել միմյանց հետ, ինչպես նաև վայելել Երեկոյան երևանը։ 

CodeSignal «Ararat Meetup»-ի ամփոփումը կլինի Դիլիջանում, որտեղ հիմնական շեշտը կդրվի եվրոպական թիմի առավել անմիջական շփմանը, թիմային խաղերին և համատեղ այլ միջոցառումներին։ Հիմնական նպատակն այն է, որ թիմի անդամները շփվեն նաև գրասենյակից դուրս և անձնապես ճանաչեն միմյանց։ Արդյունքում նրանք հնարավորինս լավ կիմանան միմյանց ուժեղ ու թույլ կողմերը, հետաքրքրություններն ու յուրահատկությունները։ 

CodeSignal ընկերության Տեխնիկական տնօրեն և հայաստանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը նշեց, որ ամբողջությամբ հեռահար աշխատանքը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումներին, և Հայաստանում հավաքի նպատակն է բարձրացնել թիմային աշխատանքի արդյունավետությունը՝ թիմի անդամներին հնարավորություն տալով անձնապես շփվել և մտերմանալ։ 

Եվրոպայի տարբեր քաղաքներից ժամանած Signalite-ները ծանոթանում են Հայաստանի պատմությանը, զբոսնում Երևանի փողոցներով, համտեսում հայկական խոհանոցի ուտեստներն ու այցելում թանգարաններ։ Բոլոր հյուրերն էլ մեծ սիրով ներգրավվում են և փորձում հնարավորինս լավ ճանաչել իրենց երևանյան թիմակիցների երկիրն ու մշակույթը՝ դարձնելով մշակութային փոխանակումը այս հավաքի կարևոր մի մասը։ 

———————————————————————————————————————

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: 

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները