«Այս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր կառույցներն իրար վրայից գցում են գնաճը զսպելու պատասխանատվությունը, ու չկա ժողովրդի մասին մտածող մի կառույց, որն այս ուղղությամբ կհամախմբի ու աշխատանքներ տանի: Որևէ մեկը մատը մատին չի խփում գնաճը զսպելու համար: Այս կարծիքին է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որը մեզ հետ զրույցում նշվածը հիմնավորելու իր դիտարկումներն է ներկայացրել:

«Չկա համակարգված աշխատանք, որովհետև կառավարությունն ասում է՝ դա ոչ թե իմ, այլ ԿԲ-ի գործառույթն է: ՏՄՊՀՀ-ն ասում է՝ օրենքով ինձ վերապահված լիազորությունների տիրույթում չէ: ԿԲ-ն էլ ասում է՝ առաջարկով պայմանավորված գնաճ է, հետևաբար, իմ գործիքակազմն այս առումով շատ թույլ է, իսկ ինչն ինձ վերապահված է օրենքով, անում եմ, այսինքն՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ-ի՝ առաջարկով պայմանավորված գնաճը ներմուծվող ապրանքների՝ աշխարհում առկա թանկացում է նշանակում: Եթե ԿԲ-ի գործիքակազմը ազդեցության առումով այս տեսանկյունից թույլ է, միևնույն ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացումն ավելի է լարում իրավիճակը, որովհետև փողը թանկացնում են: Հետևաբար, բանկերը վարկերը թանկացնում են, ֆինանսական միջոցները դառնում են խիստ հասանելի, և այս դեպքում տնտեսության վրա չափազանց ծանր ազդեցություն ենք ունենում: Եվ հարց է առաջանում. եթե գնաճն այդ գործիքակազմով չենք կարողանում զսպել, ապա ինչո՞ւ ենք տնտեսությանը վնասում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԲ խորհուրդը կրկին որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 տոկոս: Ի դեպ, Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել գործադիրին. չկան ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: «Մյուս կողմից էլ՝ ունենք անընդհատ աճող պետական պարտք, որը պետք է սպասարկել: Ի՞նչ անել այս դեպքում, երբ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չկան, երբ քանակի և ծավալի հաշվին հնարավոր չէ հարկերի գեներացում իրականացնել: Այդ դեպքում միակ տարբերակը գնաճի հաշվին հարկերի հավաքագրում իրականացնելն է»,-ասաց «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նշվածի թիվ մեկ հետևանքը, ըստ մեր զրուցակցի, աղքատության խորացումն է, որովհետև բնակչության եկամուտները չեն ավելանում, բայց մյուս կողմից՝ ծախսերն անընդհատ ավելանում են. «Հետևաբար, տնօրինվող եկամուտն անընդհատ նվազում է, և այդ պայմաններում, բնականաբար, մենք ունենում ենք տնտեսության անկում: Հաշվի առնելով դեկտեմբերին ներկայացված տնտեսական ցուցանիշները՝ տնտեսության բավականին դանդաղ տեմպերով վերականգնում է տեղի ունենում: Մենք անգամ չենք հասել 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Իսկ ներկայիս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու»:

Նաիրի Սարգսյանը նշեց, որ գնաճի առումով իրենց արված ուսումնասիրությունը շատ հատվածական և, կարելի է ասել, սիրողական մակարդակում է, թեպետ որոշակի պատկեր հնարավոր է արձանագրել. «Երբ համեմատում ենք, թե անցած տարի ու այս տարի ինչ գնով էինք ձեռք բերում ձեթը, հացը, ալ յուրը, շաքարավազը, ամենօրյա սպառման ապրանքներն ու հագուստը, շատ դեպքերում տեսնում ենք, որ գործ ունենք անգամ 100 տոկոսը գերազանցող գների աճի հետ: Կան ապրանքատեսակներ, որոնց գնաճը 50, 60 , 70 և անգամ 100 տոկոսն է գերազանցում»:

Այս համատեքստում անդրադառնալով պաշտոնյաների այն հայտարարություններին, թե գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում՝ Ն. Սարգսյանը նշեց. «Պետք է հաստակեցնել՝ ո՞ր մարդիկ, եթե իշխանության ներկայացուցիչները, ապա ճիշտ են ասում: Եթե խոսքը Հայաստանի բնակչության մասին է, ապա անգամ մեկնաբանելու կարիք չկա, որովհետև անլուրջ հայտարարություն է, ու ամոթ է անգամ մեկնաբանելը: Օրինակ՝ ամսական 100 հազար եկամտի պարագայում, երբ ծախսերը նախկինում կազմում էին 50 հազար դրամ, իսկ 50-ն էլ կարողանում էին տնտեսել կամ այլ ծախսեր իրականացնել, այժմ նույն 50 հազար ամսական ծախսերը դարձել են 80 հազար, եթե ոչ 100 հազար և ավելի, որովհետև, ինչպես նշեցի, կան ապրանքներ, որոնց գները կրկնակի ավելացել են: Այս պարագայում ծախսերը կարող են գերազանցել ստացվող եկամտին: Դիտարկենք նաև կենսաթոշակառուների, նպաստառուների շրջանակը: Եթե նրանց եկամտի չափը 25, 30 կամ 45 հազար դրամ է, ապա այն բավարար չէ ամսական անգամ նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերին: Այս դեպքում ի՞նչ լավ ապրելու մասին կարող է խոսք լինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները