Իրանից Հայաստան է տեղափոխվել օդանավով` 139, իսկ ցամաքային սահմանով՝ 229 ՀՀ քաղաքացի. Իրանում ՀՀ դեսպանություն

Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտարարություն է տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը:

 

 

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության՝ վերջին օրերի գործունեության մասին

 

Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:

 

Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները և նրանց տրվում է անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Օդային և ցամաքային սահմանով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին տրվում է տեղեկատվական, կազմակերպական աջակցություն և հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ: Մեկնողների հետ կա ուղիղ կապ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ:

 

ԻԻՀ համաճարակային վիճակի մասին, ըստ նահանգների, ամենօրյա տեղեկություններ են փոխանցվում ՀՀ պետական մարմիններին: Օրական գրանցվում են հարյուրավոր զանգեր և նամակներ, որոնց տրվում են բավարար պատասխաններ: Ստացվում են նաև բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ /մինչ օրս որևէ դժգոհություն կամ բողոք չի արտահայտվել/: Դեսպանությունը կապ ունի նաև ԶԼՄ-ների հետ, որոնց փոխանցվում են անհրաժեշտ տեղեկություններ:

 

Մեզ հասանելի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել 130 ՀՀ քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229, որոնց մեծ մասի հետ դեսպանությունն ունեցել է մշտական կապ:

 

Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է, և դեսպանությունն ստեղծված պայմաններում իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործառույթները»,- ասված է հայտարարությունում:

դիտվել է 727 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները