Նոր Նորքում գտնվող 4000-ամյա ժայռապատկերները շարունակում են մնալ ոչնչացման վտանգի տակ. ահազանգ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Մեկ շաբաթ առաջ գրել էի, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում տեղակայված մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մեզ հասած ժայռապատկերները վտանգի տակ են։ Պատմական և մշակութային մեծ արժեք ներկայացնող այդ հուշարձանի անմիջական հարևանությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում, որի հետևանքով հող ու քարեր են լցվում ժայռապատկերների վրա։

 

Ահազանգիս ի պատասխան Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը՝ քաղաքացի Հակոբ Կարապետյանը, սկզբից գրեց, որ հուշարձաններին ոչինչ չի սպառնում (չնայած իմ ներկայացրած լուսանկարները հակառակի մասին էին վկայում), ապա խոստացավ, որ հաջորդ առավոտյան «շինարարները լրացուցիչ կզգուշացվեն»։ Այսօր հետաքրքրվեցի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար և հասկացա, որ ոչինչ։ Ամեն ինչ ճիշտ նույն վիճակում է, ինչ կար մեկ շաբաթ առաջ։ Հուշարձանը շարունակում է մնալ ոչնչացման վտանգի տակ։

 

Ես իհարկե չհասկացա, թե ինչու իմ ահազանգին հենց քաղաքապետարանից արձագանքեցին, այլ ոչ, օրինակ, ԿԳՄՍ նախարարությունից, որի կազմում Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն կա և որը շատ հստակ պարտավորություններ ունի այս հարցում։ Երևում է՝ Բրահմայի պես բազում երեսներ ունեցող ԿԳՄՍ նախարարն այս անգամ էլ սպորտի կամ գիտության դիմակն էր հագել այն պահին, երբ պիտի որպես մշակույթի նախարար ամեն ինչ աներ, որպեսզի այդ ժայռապատկերները փրկվեն։ Չգիտեմ։ Ամեն դեպքում խնդիրը շարունակում է չլուծված մնալ և դա ցավալի է»։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները