Չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ զգուշացնելով Հայաստանում բնակվողներին.

 

«Երեկ ես գրեցի, որ Մարտ ամսին Երևանում Մարզահամերգային համալիրում ելույթի է գալիս Ալիշեր Վալեևէ, ով ավելի հայտնի է Մորգենշտերն անունով: Ասեցի որ չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է: Նա Ռուսաստանի ամենահայտնի ռեպերներից մեկն է և իր հետևից տանում է հարյուրավոր միլիոնավր մարդկանց: Նա իր ճակատին կրում է 666 թիվը, և պրոպագանդում սատանիզմ: Նա ծաղրում է եկեղեցուն ու մեր հավատքը՝ Քրիստոսին հետևելը: Որպեսզի գրավի երեխաներին ու ավելի տարածի իր անունը, նա նաև փող է փոխանցում երեխաների ֆոնդերին, բայց դա էլ դիտմամբ անուն է 666 թվով: Անցյալ տարի, 2021ին ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը նվիրատվություն է ուղարկել Բաշկիրիայի «Մեր երեխաները» որբերին օգնելու հիմնադրամին։ Այս մասին հաղորդվում է «ВКонтакте»-ում հիմնադրամի էջում։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ նա ուղարկել է 666666 ռուբլի ռուսական ռուբլի: Նրա ճակատին դաջված է 666 իսկ կրշքավանդակին՝ սատանան: Մի քանի ամիս առաջ, Նոյեմբերի 19ին, Ռուսաստանի Հետաքննությունների Կոմիտեն ստուգումներ սկսեց Մորգենշտերնի նկատմամբ, թմրանյութերի քարոզչության վարկածով, որ նրա երգերում ու կլիպներում քարոզվում է թմրանյութերի օգտագործում: Դրանից մի քանի օր անց, հետաքնության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հայտարարեց, որ րեպեր Մորգենշտերնը «ըստ էության սոցիալական ցանցերում զբաղվում է թմրանյութերի վաճառքով»:

Սրանից հետո, Մորգենշտերնը լքեց Ռուսաստանը և տեղափոխվեց Դուբայ, իսկ նրա բոլոր նախորոք ծրագրավորված համերգները չեղարկվեցին: Անցյալ ամիս ֆեկտեմբերին, Ռուսաստանի Հասարակական Պալատի անդամ Եկատերինա Մազուլինան հայտարարեց, որ այս ռեպերը արտասահմանից ֆինանսավորում է ստանում, դրա փոխարեն իր երգերում հատուկ թեմաներ օգտագործելու համար: Ես բոլոր հղումները կտեղադրեմ առաջին կոմենտում: Այս տղայի դեմ Ռուսաստանում ոտքի է ելել ոչ միայն պետությունը, այլ նաև եկեղցին և առաջադեմ մտավորականությունը: Օրինակ, Նիկիտա Միխալկովն ասում է, որ «Մորգենշտերնը դա հատուկ մտածված պրոյեկտ է: Նա ինքը մի գուցե չի հասկանում դա, բայց նա դրա մասն է կազմում: Որովեհտև, ինչ որ նա անում է, ինչ որ նա ասում է, դառնում է տրենդ»: Միխալկովն ասում է, նա ուղարկված է աշխարհ, հասարակությանը դեբիլիզացնելու համար: Ու հիմա այս մարդուն բերում են Հայաստան, Մարտ ամսին Մարզահամերգային համալիրում ելույթ ունենալու: Տոմսերն էլ հիմնականում սպառված են»:

դիտվել է 1064 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները