Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ԱՎԵՏԱՐԱՆՈՑ (Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
 
Գտնվում է Քիրս լեռան ստորոտում։ Գյուղի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Ավետարանոցն Արցախի ամենահին ու նշանավոր բնակավայրերից մեկն է, եղել է մելիքանիստ կենտրոն։ Առնվազն 17-րդ դարից այն հիշատակվում է որպես ավան, կամ գյուղաքաղաք, ինչը վկայում է նրա մելիքանիստ կենտրոն և խոշոր բնակավայր լինելը։ Գյուղի տարածքում տարիների ընթացքում հայտնաբերվել են մոտ 53 հուշարձան: Դրանք եղել են թե հին բնակատեղիներ, թե կիկլոպյան ամրոցներ, որոնք պատկանում են առնվազն մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակին։ Ավանը բավականին խիտ է եղել բնակեցված ինչի մասին վկայում են տարածքում հայտնաբերված գյուղատեղիները։
 
Ավետարանոցի շրջակայքի եկեղեցիները, մատուռները և շրջակա բնակավայրերի հուշարձանների ցանկը բավականին մեծ է, կան նաև շատ կամուրջներ, դրանցից ամենահայտնիներից է Հղցկոտի կամուրջը, որը գտնվում է Կուսանաց անապատի շրջակայքում և տանում է դեպի «Սանա եղցե» սրբավայրը, որտեղ կա 17-րդ դարի եկեղեցի և գերեզմանոց։
Գյուղի պատմության երկրորդ շրջանը կապված է Մելիք Շահնազարյաններիի հետ։ Ավետարանոցը, լինելով Վարանդայի մելիքանիստ կենտրոն, Մելիք Շահնազարյանների նստավայրը մեծ դեր է խաղացել ուշ միջնադարի Արցախի պատմության մեջ։
 
Ավետարանոցի կարևորագույն հուշարձաններից է Կուսանաց անապատը, որի ներկայիս շենքը կառուցվել է 1616 թվականին։ Եկեղեցուն կից կա գավիթ, որը համարվում է Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունը։ Կուսանաց անապատը կապված է Գայանե և Հռիփսիմե կույսերի հետ, և 17-րդ դարին հիշվում է Հռիփսիմե մայրապետը։ Հենց Գայանեի ժամանակ էլ Ավետարանոցը դառնում է հայ գրչության կենտրոններից մեկը։ Մեզ է հասել Գայանեի ձեռքով գրչագրված երեք ձեռագիր, որը հավաստում է Րաֆֆին։
 
Ըստ ուսումնասիրողների՝ Ավետարանոցում եղել է 3 մելիքական ապարանք, որոնք ավիրվել են, մնացել են դրանց մնացորդները։ Կարևոր հուշարձաններից մեկը գյուղամիջյան 1651 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը 17-րդ դարի Արցախյան ճարտարապետական դպրոցի հուշարձաններից է:
 
Գյուղի տները հիմնականում երկհարկանի էին, Շուշիի ազդեցությամբ այն բավականին բարեկարգ գյուղ էր դարձել։ Ըստ 1886 թվականի ընտանեկան ցուցակների բնակչության թիվը 1822 էր։ 1917 թվականին Անգլիական միսսիային Արցախի ազգային խորհրդի ներկայացված Արցախի բնակչության թվի ցուցակում Ավետարանոցն ուներ 1928 բնակիչ։ Խորհրդային տարիներին բնակչության թվի որոշակի նվազում է նկատվել։ 1994 թվականից հետո՝ 2010 թվականին՝ 1116 բնակիչ, իսկ 2015-ին՝ 1121 բնակիչ։ Այսինքն՝ բնակչությունը միշտ եղել է 1000-ից ավելի, եղել են տարիներ, որ այն եղել է 2000-ից ավել։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»
Ամենաընթերցվածները