Մենք արդեն սկսել ենք աշխատել «լսողականթերապիա» մեթոդով. Նարինե Մանուկյան

Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տեղում չենք դոփում, գնում ենք առաջ` մեր ամենայուրահատուկ երեխաների համար ստեղծելով լավագույն պայմանները և ամեն տարի ներմուծելով լավագույն մեթոդները!
Նորույթ!
 
Ինտրեգրված Լսողական Թերապիա!
 
Ի դեպ ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այլև ուշադրության դեֆիցիտ ունեցող, կենտրոնացման խնդիրներ, խոսքի զարգացման հապաղում և այլն!
 
Կարդացեք
 
Մենք արդեն սկսել ենք աշխատել #լսողականթերապիա մեթոդով։
 
Ընկալելու և հաղորդակցվելու գործընթացը թվում է սովորական, քանզի այն շատերի համար առանց որևէ դժվարության է լինում, սակայն կան դեպքեր, երբ դա ամենօրյա համառ պայքարի է վերածվում և մասնագիտական մի ամբողջ խումբ է աշխատում սովորական թվացող գործընթացին հասնելու համար։ Շատ դեպքերում այս իրավիճակը սենսորային ազդակների սխալ ընկալման հետևանք է, այս պարագայում հարկ է ուշադրություն դարձնել լսողական խնդիրներին։ 
 
Մարդու ականջները կարևոր դեր ունեն մեր կյանքում, քանզի նրանք համարվում են մեր ուղեղ տանող հիմնական դռները։
 
Ականջներն ընդունում են շրջակա ձայները, ինչպես նաև մեր ձայները, դրանք վերածում են էլեկտրական ազդակների և փոխանցում ուղեղ՝ վերլուծության համար։
 
Ականջն ու ուղեղն ինտենսիվորեն համագործակցում են, իսկ եթե այս կապը խզվում է, ապա արտաքին աշխարհի հետ շփվելու մարդու կարողությունը տուժում է։
 
Լսողական թերապիայի օգնությամբ մենք հնարավորություն ենք ունենում վերականգնել ականջ-ուղեղ կապն ու հատուկ երաժշտության օգնությամբ երեխային դրդում ենք կատարել հրահանգված գործողություններ։
 
Մեթոդն արդյունավետ է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այլ բոլորի, ովքեր ունեն ուշադրության ու կենտրոնանալու պակաս։
 
Հատուկ շնորհակալություն Ջեյմս Հահնին արդյունավետ ուսուցման, գիտելիքի և ընձեռած հնարավորություն համար։
 
Շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներին՝ ի դեմս Աննա Կոստանյանի, ովքեր մասնակցեցին մեր ֆեյսբուքյան դրամահավաքին և հնարավորություն տվեցին հարյուրավոր երեխաների ստանալ այս բացառիկ թերապիան։ Ձեր շնորհիվ մենք ոչ միայն գնեցինք թերապիայի համար նախատեսված ականջակալները,այլև վերանորոգեցինք սենյակը, գնեցին անհրաժեշտ գույք և դիդակտիկ նյութեր։
 
Նաև մեր սիրելի Կրիստինա Մանուկյանին` ամենախոշոր նվիրատվությունն անելու համար!
 
Վստահեցնում ենք, որ շատ շուտով կպատմենք մեր երեխաների հաջողությունների մասին։
 
Թերապիստ՝ Нина Манукян 
 
Возможно, это изображение (1 человек)
Возможно, это изображение (1 человек, телефон и в помещении)
 
դիտվել է 1 անգամ
Լրահոս
Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով
Ամենաընթերցվածները