Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին. Վահե Հակոբյան

«Փաստ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, տարին սկսվեց Ղազախստանում ներքաղաքական բուռն զարգացումներով, որոնք, բնական է, չեն կարող միայն Ղազախստանին առնչվել: Ի՞նչ ցույց տվեցին այս իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կթողնեն ավելի լայն զարգացումների վրա:

- Այսօր դեռ վաղ է ու բավական դժվար հստակ գնահատականներ տալ Ղազախստանում տեղի ունեցածին և դեռ տեղի ունեցողին: Բավական բարդ է հասկանալ բոլոր դերակատարներին և նրանց շարժառիթները, սոցիալական ընդվզման կապը սադրանքների կազմակերպիչների, ահաբեկիչների հետ, կամ դրա բացակայությունը: Բայց միանշանակ է, որ իրադարձություններն այնպես և այնպիսի արագությամբ էին զարգանում, որ կար արագ, օպերատիվ արձագանքի անհրաժեշտություն՝ կանխելու համար արյունահեղությունը: Առաջին և կարևորագույն դասը, որ աշխարհը պետք է քաղի Ղազախստանում տեղի ունեցողից, այն է, որ ուժի կիրառման, ահաբեկիչների ներգրավման հանդեպ ընդհանուր առմամբ անտարբերությունն ու լռությունը խթան են դառնում այդ պրակտիկայի ավելի լայն կիրառման:

Երբ Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի նկատմամբ, երբ Թուրքիան ահաբեկիչներ տեղափոխեց տարածաշրջան ու ուղղեց նրանց Արցախի դեմ, լայն իմաստով աշխարհը ոչինչ չձեռնարկեց՝ սահմանափակվելով մի քանի ձևական հայտարարություններով: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին: Բնական է, որ անտարբերությունը և պատասխանատվության չենթարկելը ստեղծեցին անպատժելիության մթնոլորտ, ծառայեցին որպես ուղերձ կամ ազդակ, որ այս գործիքը կարելի է անպատիժ կիրառել: Հետևանքները տեսնում ենք այսօր Ղազախստանում և շարունակելու ենք տեսնել այլ վայրերում: Ասեմ ավելին, նույնիսկ Ղազախստանում ուժով ահաբեկիչներին ճնշելով՝ այս հարցը չի լուծվելու, քանի դեռ այս ձեռագիրը որդեգրած երկրները պատասխանատվության չենթարկվեն, քանի դեռ նույն Թուրքիան ու Ադրբեջանը և նրանց միջոցով ողջ աշխարհը չզգան, որ նման գործելաոճն անհետևանք չի անցնում և անպատիժ չի մնում: Իսկ այն մասին, որ Ղազախստանում նույն ահաբեկչական ձեռագրին ենք ականատես լինում, ինչ 2020-ին Արցախում, վկայում է, այդ թվում՝ գլխատված ուժայինների մասին տեղեկատվությունը:

- Բուռն քննարկումների առիթ դարձավ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին և Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելը: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գործողություններն այս համատեքստում և հատկապես Հայաստանի դերակատարումն այդ ամենում:

-ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Իսկ մեզ համար այդքան ծանր բոլորովին թարմ դեպքերի հետ դրա համեմատությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, երբ առաջին օրերից կար ոտնձգություն, այդ թվում՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ապա նաև պատերազմից հետո, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն անխոչընդոտ մուտք գործեց ՀՀ սուվերեն տարածքն ու առ այսօր գտնվում է ՀՀ տարածքում, Հայաստանի իշխանությունը կա՛մ չդիմեց ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելու իմիտացիա արեց: Եվ այդ հանցավոր անգործության ու հանցավոր գործունեության համար այս իշխանությունը պատասխան է տալու: Ինչ վերաբերում է հարցի մյուս բաղադրիչին, Հայաստանի գործող իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը:

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։ Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է: Անվտանգության խորհրդի քարտուղարի ցինիկությունն էլ հերիքում է հայտարարելու, որ իրենք հույս ունեն, որ նման իրավիճակում հայտնվելու պարագայում Հայաստանն էլ համապատասխան օժանդակություն կստանա: Սա այլ կերպ, քան արժեքների և սկզբունքների լիակատար բացակայություն, դժվար է անվանել:

- Հանրային լայն քննարկումների առիթ դարձավ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, ինչն, ըստ էության, ընդամենը կազմակերպչական, կոորդինացիոն պարտավորություններ է ենթադրում: Այդ որոշումը, որ հրապարակվեց Փաշինյանի անունից, կառույցի որոշումն էր, և ակնհայտ է, որ Փաշինյանը որևէ պարտավորություն չուներ այն իր սոցիալական էջում տեղադրելու: Ինչո՞ւ դա արեց՝ երևի իրեն է պետք հարցը ուղղել, բայց իր պարագայում ամենահավանական բացատրությունն այն է, որ, իր ընկալմամբ, սեփական իշխանության երկարաձգման գործիք էր տեսել: Մենք մի բան կարող ենք ասել՝ Ղազախստանի դեպքերի ֆոնին Հայաստանի իշխանության պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանությունը քայքայել ու զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, այն ինքնիշխանությունը, որի մասին իրենք շարունակ դատարկաբանում էին»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»
Ամենաընթերցվածները