ՀՀ ԱԳՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։

Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը:

Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։

ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։

Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև:

Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենաընթերցվածները