Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ովքեր են ռիսկի խմբում

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մասնագետների գնահատմամբ, թեպետ դեկտեմբերի երկրորդ կեսի համեմատ այս օրերին նկատվում է հիվանդացության որոշակի նվազում, սակայն միևնույն է իրավիճակը շարունակում է անկայուն մնալ:

«Դեռ ունենք հիվանդացության բարձր շեմ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցուցանիշը 1.8 անգամ բարձր է: Կոնկրետ Արարատի և Տավուշի մարզում դիտվում է բարձր, իսկ Երևանում և մնացած մարզերում՝ միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 բուժառու, որի 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: Ասեմ, որ 13 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց  մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է: Դիմելիության մակարդակը միջինից բարձր է: Իհարկե, Ամանորից առաջ սկսված դպրոցական արձակուրդներն իրենց ազդեցությունն ունեցան հիվանդության տարածման որոշակի նվազման վրա, սակայն, ըստ Սերգեյ Սարգսյանի, շարունակում են լարված աշխատել:

«Հիմա արդեն նկատվում է այն միտումը, ըստ որի բուժհիմնարկներ դիմողները վարակվել են տոնական օրերին միմյանց տներ այցելությունների ժամանակ: Բերվում են հիվանդացած երեխաներ՝ սկսած 44 օրականից: Ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որի թիրախում 0-5 տարեկան երեխաներն են: Մի քանի օր դիտվում է տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

Քանի որ կորոնավիրուսի և  գրիպի ախտանշանները նույնն են, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, անպայման դիմել բժշկի համապատասխան հետազոտության համար: Մասնագետները նկատեցին, որ սուր շնչառական վարակների գրիպի ժամանակ շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը բավական բարդացնում է կլինիկական ընթացքը: Հիվանդները բավական ծանր վիճակում են ընդունվում բժշկական կազմակերպություններ:

«Շատ մեծ ռիսկ է այն, որ նշված բուժառուները տան պայմաններում օգտագործում են հակաբիոտիկներ, ինչը պարզապես ցուցված չէ վիրուսային հիվանդությունների համար: Դա ավելի է բարդացնում իրավիճակը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները, ժամանակին դիմել բժշկին: 

դիտվել է 4399 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները