Գերիներ են վերադառնալու հունվարի 6-ին. Մանրամասներ

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ևս 6 զինծառայող շարունակում էմնալ Բաքվի բանտում։ Դեկտեմբերի 29-ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիքվերադարձան ևս հինգը, չնայած հարազատները հույս ունեին, որ  բոլոր 11 գերեվարվածները տուն կվերադառնան։

Զինծառայողների հարզատներին հույս էին տալիս, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիևհանդիպումից հետո բոլոր գերիները տուն կվերադառնան, սակայն շիրակցի Լիլիթն իր ամուսնուն չի տեսել  դեկտեմբերի 29-ին վերադարձածների ցուցակում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի մարզից գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը՝Լիլիթը, պատմել է, որ մինչ օրս էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստանալ չի հաջողվում, չնայած տարբերաղբյուրներից տեղեկացել են, որ հունվարի վեցին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։

«Տարվող աշխատանքներից տեղեկություն չունեմ։ Փորձել եմ կապվել ՊՆ, ոչ մի բան չեն ասում։ Մենքհույսով սպասում էինք, որ տղաները բոլորը կգան, բայց ինչո՞ւ հինգ հոգու բերեցին, ինչո՞ւ ամուսինսչեկավ, չեմ կարող ասել: Հետո ասում էին ամսի մեկին՝ չեղավ, հիմա էլ խոսակցություն է գնում, որ ամսիվեցին, իբր, տղաները գալու են», — ասել է մեր զրուցակիցը ։

Նրա խոսքերով` հարազատները նախապես չեն տեղեկանում, թե ովքեր են Բաքվից տուն վերադառնում, մինչև հայրենիքում չեն լինում։ Գերեվարվածի կինը նշել է, որ հանդիպել է դեկտեմբերի վերջին հայրենիքվերադարձած պայմանագրայիններին, նրանք ևս տեղյակ չեն եղել, որ մի մասը տուն է վերադառնում։

«Նույնիսկ եկածները չեն իմացել, որ գալու են։ Հունգարիայի միջնորդությամբ դուրս են հանել, էդ պահինեն իմացել, որ գալու են։ Ոչ մեկ չգիտի ինչ սկզբունքով են գալիս»,- պատմել է գերու կինը։

Նոյեմբերի 16-ին գերեվարված և Բաքվում գտնվող զինծառայողների ընտանիքները դեռ չեն ստացելաշխատավարձի մի մասը։ Լիլիթը տեղեկացրեց՝ մոտ 280 հազար դրամ պետք է ստանար ամուսինըդեկտեմբեր ամսվա համար, բայց փոխանցել են միայն 130 հազար դրամ։ Պետությունն էլ չի վճարելմիանվագ 300.000-ական դրամները՝ որպես գերեվարվածի ընտանիք։

«Ես զանգեցի, ճշտեցի, իրենց ասելով այդ որոշումը վերաբերում է միայն 44-օրյայի գերիներին, նոյեմբերի16-ի գերիների մասին ոչ մի ցուցում չունեն»,- ասաց Լիլիթը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg
Ամենաընթերցվածները