Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Բ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) երկրորդային (B) հարթակում:  Արտոնյալ բաժնետոմսերը հնարավորություն են տալիս ներդրողին ստանալու հաստատագրված շահաբաժիններ: Յունիբանկի բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան, թողարկման ծավալը՝ մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:

Ցուցակման գործընթացն էապես բարձրացնում է աժեթղթերի գրավչությունը. ՀՀ օրենսդրության համաձայն՝ բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները հարկման ենթակա չեն:

Սա Յունիբանկի բաժնետոմսերի երկրորդ թողարկումն է: 2015 թվականին բանկը հաջողությամբ իրականացրել էր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում՝ IPO, որի արդյունքում  ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:

Լինելով շուկայի ակտիվ մասնակից՝ Յունիբանկն ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում և տեղաբաշխել մոտ 4.3 մլրդ ՀՀ դրամ և 39.5 մլն ԱՄՆ դոլար: 2020 թվականին բանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար: CBonds 2021 մրցանակաբաշխությանը Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք: 

Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 21.05.2021թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/285Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագիրը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում , իսկ էլեկտրոնային պատճենը` www.unibank.am կայքում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենաընթերցվածները