ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար

Համաձայն ՀՀ Կառավարության նոր որոշման՝ Հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերադարձի գործընթացը 2022թ․ հունվարի 1-ից իրականացվելու է նոր թվայնացված ընթացակարգով: 

Հաճախորդներն այլևս կարիք չեն ունենա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո դիմելու Բանկ և ստանալու հիփոթեքի գծով վճարված տոկոսների մասին տեղեկանք/քաղվածք: Փոխարենը՝ Բանկի հաճախորդները պարզապես կարող են իրենց նախընտրած հեռահար տարբերակով Բանկին ուղարկել հարցում-համաձայնություն, որի հիման վրա Բանկը յուրաքանչյուր եռամսյակ անհրաժեշտ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին: 

Հաճախորդներն իրենց համաձայնությունը կարող են տրամադրել հետևյալ հեռահար եղանակներով՝

  • Բանկի պաշտոնական կայքում` «Online հայտեր» բաժնում՝ «Տեղեկանքի պատվիրում» ենթաբաժնում լրացնելով կարճ դիմում՝ «Տեսակ» պատուհանից ընտրելով «Հիփոթեքի %-ների մասին ԱՔՌԱ տվյալների փոխանցման համաձայնություն» տարբերակը:
  • Mobile/Internet Banking հավելվածի միջոցով՝ «Կապ» բաժնում  ընտրելով «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը և նշելով հաղորդագրության տիպը՝ «Համաձայնություն հիփոթեքի % ԱՔՌԱ փոխանցում» և հաղորդագրության մեջ նշելով հիփոթեքի պայմանագրի համարը:

Համաձայնության հայտի ուղարկումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի էլեկտրոնային հասցեին Բանկի կողմից կուղարկվի պատասխան նամակ, որով կհաստատվի Բանկի կողմից հաճախորդի համաձայնության ստացման փաստը:  

 

Ուշադրություն: Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է ներկայացնի էլեկտրոնային դիմում Պետական եկամուտների կոմիտե` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման: Բանկին համաձայնություն տալուն զուգահեռ՝ հաճախորդին անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և ՀՀ ՊԵԿ ուղարկել էլեկտրոնային եղանակով լրացված Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարման ենթակա վճարված գումարների մասին՝ ըստ վարկի մարման ժամանակացույցի: 

Մանրամասն տեղեկատվություն նոր գործընթացի մասին հաճախորդները  կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 
դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենաընթերցվածները