ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, բարերարների հետ միասին, ամանորյա տոների շրջանակում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում մեկ օրում միաժամանակ 10-ից ավել մարդասիրական ակցիաներ են անցկացվել։ Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել եւ նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների եւ դպրոցների ավելի քան 1700 երեխաների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբն ամանորյա ակցիա է կազմակերպել Ասկերանի շրջանում՝ Ասկերան քաղաքում։ Հազար յոթ հարյուր երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք է ստացել։ Նաեւ իմ երախտագիտությունն եմ հայտնում փոքրիկներին ամանորյա կախարդական ցերեկույթի համար։ Վաղը Ասկերանի շրջանում ամանորյա ակցիաները կշարունակվեն»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Երեխաները եւ դպրոցների ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին եւ բարերարներին մարդասիրական օգնության, խաղալիքների եւ ամանորյա փաթեթների համար։

«Այսօր ռուս խաղաղապահները եկան մեզ մոտ եւ Ամանորի նվերներ հանձնեցին։ Շնորհակալ ենք նվերների համար եւ շնորհավոր գալիք Նոր տարի»,- ասել է Ասկերանի դպրոցի աշակերտ Գոռ Աղաբաբյանը։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 բարեգործական միջոցառում եւ նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ հեռավոր շրջանների շուրջ 8000 երեխաների:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երեւան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից եւ բեռնվել ռազմական ինքնաթիռը Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Այնուհետեւ Երեւանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։

դիտվել է 385 անգամ
Լրահոս
ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենաընթերցվածները