Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին. Արթուր Վանեցյան

Ժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր  անեցյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։
Այստեղ պատահական ոչինչ չկար, սա մինչ այդ ասված մտքերի, խեղաթյուրման, մանիպուլյացիայի հանցավոր շղթայի շարունակությունն էր: Հիշեք նույն հանրաքվեի հետ կապված Փաշինյանի հայտարարությունները, հիշեք այս իբրև թե բացահայտումները, որոնց մասին դեռ ԱԺ-ում էր խոսում Փաշինյանը։ Այս մանիպուլյացիաներն ու բանակցային գործընթացի պատմությունը խեղաղթյուրված ներկայացնելը նոր չէ։ Բայց ես մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի։ Պարզ է, չէ՞, որ այն, ինչ այստեղ մեր հանրության համար հայտարարում է Փաշինյանը, լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս, և, միաժամանակ, նա նույնը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ շփումներում։ Եվ թերևս Հայաստանի վարչապետի հենց այսպիսի դիրքորոշումն է պատճառը, կամ պատճառներից մեկը, որ միջազգային փաստաթղթերից աստիճանաբար դուրս են գալիս Արցախի կարգավիճակին, դեօկուպացիային, արցախահայության անվտանգության երաշխիքներին առնչվող կարևորագույն հարցերը։ Եվ սա իսկապես լուրջ մարտահրավեր է մեզ համար։
 
Մեկ այլ կարևոր հանգամանք․ ըստ էության, այս ասուլիսը և դրան հաջորդած ֆեյսբուքյան գրառումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանն այսօր բանակցային գործընթացի տարրերը, այդ թվում, մանիպուլյացիայի հստակ կիրառմամբ, մեկնաբանում է շատ ավելի հօգուտ Ադրբեջանի, քան երբևէ այն մեկնաբանել են նույնիսկ ադրբեջանցիները։ Սրանով լրջագույն հարվածի տակ են դրվում, այդ թվում, բանակցային գործընթացի ապագան և Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետագա հնարավորությունները։ Արդյունքում, միանշանակ կարող եմ ասել՝ կասկած չկա՝ Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին։ Այո՛, շատ կարևոր հարց է՝ այդ սերտաճումը եղել է հենց սկզբից, թե ընթացքում, բայց այդ հարցը կպարզի արդեն քննությունը՝ այս իշխանության հեռացումից անմիջապես հետո։
 
Այսօր մի բան առավել քան հստակ է՝ Փաշինյանն ու իր թիմը րոպե առաջ պիտի հեռանան։ Նրանք ոչ միայն ջախջախել են մեր պետության և պետականության հիմքերը, այլ շարունակում են ջախջախել մեր և մեր երեխաների, մեր երկրի ապագան՝ յուրաքանչյուր ավել օրով ու ժամով։ Այսօր նրանց հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հարցականի տակ է դրվում Արցախի, իսկ ժամանակի ընթացքում, վստահ եմ, նաև Հայաստանի գոյության իրավունքը։
Ինչ վերաբերում է Արցախից եկող ազդակներին, նախ նշեմ, որ ողջունում եմ ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը և արագ արձագանքը։ Ես ողջունում եմ նաև Արցախի ԱԺ հայտարարությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ քայլ էր, բայց ուզում եմ նշել նաև, որ Արցախի մեր որոշ գործընկերները շատ ավելի վաղ պետք է կանգնեին սեփական պետության սուբյեկտայնության պահպանողի ու պաշտպանողի դիրքերում։ Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը դեռ առիթ կունենանք անդրադառնալու։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց
Ամենաընթերցվածները