Վաղ առավոտից կրակոցներ` Կոթիի ուղղությամբ. ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող է վիրավորվել


Այսօր, վաղ առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Կոթի համայնքի ուղղությամբ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կոթիի համայնքապետ Ֆիլիքս Մելիքյանը։

«Այսօրվա կրակոցները սկսել են առավոտյան 7։30-ից՝ 20-25 րոպե տևողությամբ, փոքր-ինչ դադարից հետո նորից սկսել են, այնուհետև դադարեցվել են մեր Զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում։ Մարդկային վնասներ, բարեբախտաբար, չունենք, նյութական վնասների մասին, դեռևս, վերջնական տեղեկություններ չունենք։ Ամեն դեպքում բնակիչների կողմից դեռ մեզ չեն հայտնել, գուցե օրվա ընթացքում պարզ դառնա»,- նշեց նա։

Անդրադառնալով կրակոցներից հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ զինծառայողին, ում կյանքը հաջողվել է փրկել, համայնքապետը նշեց․ «Զինծառայողը վիրավորվել է նախորդ օրվա կրակոցների հետևանքով։ Նրա վիճակի մասին ավելի հստակ նախարարությունը կասի»,- ասաց համայնքապետը։

Վիրավոր զինծառայողի մասին հայտնեց նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ «Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- ասաց նա:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները