Կրակոցներ սահմանին

Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում են հայկական որոշ թելեգրամյան ալիքներ։
 

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Վերին Շորժայի շրջակայքում նոյեմբերի 14-ից գտնվում է խոցված թշնամական տեխնիկա, իսկ Ջերմուկում՝ կա հայկական բանակի վնասված տեխնիկան։
 

Ըստ տարածված հրապարակման՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է տեղի ունենար տեխնիկաների փոխանակումը։ Ադրբեջանի զինված ուժերը տեխնիկա են ուղարկել իրենց՝ ավելի վաղ խոցված տեխնիկայի տարհանման համար, սակայն թույլ չեն տվել, որ հայկական կողմը Ջերմուկի հատվածում տարհանի իր տեխնիկան, ինչի մասին տեղեկացել են Վերին Շորժայում ծառայություն իրականացնող մեր տղաները։
 

Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքում Վերին Շորժայում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում ադրբեջանական զինուժը ոչ միայն չի կարողացել տարհանել իր խոցված տեխնիկան, այլև կորցրել է տարհանման համար նախատեսված տեխնիկան:

դիտվել է 649 անգամ
Լրահոս
Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին
Ամենաընթերցվածները