Կբացահայտվի և կապշեք՝ պատերազմում ինչ մասշտաբի պետական դավաճանություն է եղել․ Արթուր Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ն զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ -Պարո՛ն Ղազինյան, 14 անգամ առաջադրվեց Ձեր թեկնածությունն ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, բայց չընտրվեցիք։ 15-րդ անգամը չառաջադրվեց Ձեր թեկնածությունը։ ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է առաջարկում՝ 5 աշխատանքային օրում նոր թեկնածու կառաջադրվի, եթե չի ընտրվել փոխնախագահ։ Ի վերջո՝ ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, նոր թեկնածու կառաջադրվի՞։  -Անկեղծ ասած՝ երբեմն ինձ շատ լավ եմ զգում, որ իշխանության համար ամենաանցանալի մարդն եմ խորհրդարանում։ Դա ինձ պատիվ է բերում՝ որպես հայ մարդու։ Երկրորդ՝ դրված է խնդիր, և հարցը պետք է լուծվի՝ պետք է վերցնել հսկողություն հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ։ Պետք է ձևավորել իշխանությունների համար անկառավարելի միջավայր, սեփական օրակարգերն այս հանձնաժողովում նրանք չպետք է իրականացնեն։ Նախագահի տեղակալն ընդդիմադիր խմբակցությունների առաջին ներկայացուցիչն է հանձնաժողովում։ Հետևաբար՝ նրա վարքագիծը նաև կանխորոշում է խմբակցության անդամների վարքագիծը։ Իշխանությունը դա շատ լավ հասկացավ։ Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով մինչև հիմա չի ձևավորվել, և որևէ հիմնավորում, որ իրենք կբերեն, կասեն՝ դե՝ նախագահը տեղակալ չունի, դրա համար չենք ձևավորում, հիմարություն է։ Իրականում չեն ձևավորում, որովհետև չեն վերահսկում հանձնաժողովը, և նրանց չի հաջողվում պայմանավորվել ընդդիմության հետ։ Իսկ ընդդիմությունը, կոնկրետ իմ դեմքով, իրենց առջև դրել է կոնկրետ պայմաններ։ -Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորման ի՞նչ պայմաններ եք Դուք առաջարկել։ -Պայմանն այն մասին է, թե հանձնաժողովի ձևավորման պարագայում ի՞նչ պայմաններում է աշխատելու ընդդիմությունը։ Առաջինն այն է՝ հանձնաժողովի 1/4-ն իրավունք ունենա պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, որ հանձնաժողով ներկայանան մեր ուզած մարդիկ։ -Հանձնաժողովի 1/4 ասելով՝ Դուք հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների՞ թիվն եք ընդգծում։  -Այո՛, հանձնաժողովի 1/4-ը վերապահված է ընդդիմությանը։ Պետք է հարցերով սահմանափակված չլինենք, այսինքն՝ որևէ մեկը չկարողանա սահմանափակել, որ եկեք՝ նախօրոք հարցաշար պատրաստենք, կգա մարդը, մենք ունենք մեր հարցերը, կտանք։ Եվ չորրորդ պայմանն է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է իրավասություն ունենա հանրությանը տեղեկություն տրամադրել հանձնաժողովի աշխատանքի մասին։ Սա ամենամեծ խանգարմունքի մեջ գցեց հանձնաժողովի այս պահին գործող ղեկավարությանը։ Եվ հինգերորդ պայմանն է՝ անպայմանորեն երկու զեկույց պետք է լինի, որոնցից առաջինը պետք է ուղարկվի գլխավոր դատախազին՝ քրեական գործերի հարուցման և փաստական տվյալներով Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու և կալանավորելու համրա։ Եվ երկրորդ՝ պետք է հրապարակային զեկույց ներկայացվի՝ մեր հանրությանը տեղեկացնելով պատերազմի ընթացքում այս իշխանության գործած բազմաթիվ հանցավոր դրվագների մասին։ -Այսինքն՝ հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսված՝ Դուք ի սկզբանե արդեն գիտե՞ք, որ Փաշինյանին պետք է կալանավորել աշխատանքի արդյունքում։  -Ես ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին և ավելի քան վստահ եմ՝ բազմաթիվ են այդպիսի փաստերը, ընդամենը մեզ պետք է գտնել այդ փաստաթուղթը։ Եվ դրա մասին խոսեց արտախորհրդարանական հաճախորդների ակումբի անդամը, որ հիմա ՊՆ-ում ինչ-որ թղթեր են ավելացնում, լրացնում, դնում տեղը, որ կարողանան մաքրել։ Սա ինչ-որ մի պահի բացահայտվելու է, և կապշեք ուղղակի, թե ինչ մասշտաբի է եղել պետական դավաճանությունն այս պատերազմում։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա
Ամենաընթերցվածները