Բրյուսելից առաջ ՌԴ-ն զգուշացնում էՀայաստանին

«Հուսով ենք, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպումից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, կվերահաստատեն հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությունը կվերահաստատվի… Այս փուլում նրա գործունեությունը կենտրոնացած է առաջնահերթ հումանիտար բնույթի խնդիրների լուծման վրա», ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Զախարովայի ղեկավարը՝ Լավրովը, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի՝ Լավրովի պլանի հիշատակմանը, նույնպես պնդել էր, որ Մինսկի խումբը պետք է զբաղվի բացառապես հումանիտար օրակարգով։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, ԱլԳ շրջանակում նախատեսված է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպմանը Պուտինը ողջունել էր Փաշինյանի ու Ալիեւի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը․ «Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է»:

Դրանից մեկ օր առաջ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Շառլ Միշելի հետ եւ, ըստ Կրեմլի հաղորդագրության, տեղեկացրել եռակողմ հայտարարությունների ընթացքի մասին։ Նշենք, որ Սոչիի հանդիպումը հապշտապ հրավիրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Միշելի նախաձեռնության մասին։ Բրյուսելի հանդիպումը մոսկովյան օֆիցիոզի եւ դրա երեւանյան մասնաճյուղերի կողմից գնահատվեց որպես Արեւմուտքի՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը ստանձնելու, Մոսկվայի եռակողմ հայտարարությունները վերանայելու փորձ։ Մոսկովյան օֆիցիոզը Բաքվին նույնիսկ կասկածեց դավաճանության մեջ՝ «մենք ձեզ համար այդքան բան ենք արել՝ օգնել ենք հաղթել հայերին, չեզոքացրել ենք Մինսկի խմբին, Ալիեւը գնում է Բրյուսել ի՞նչ անի»։ Ճիշտ է՝ Բաքուն արագ փարատեց ռուսական կասկածները՝ հանդիպումներին գնում են զուտ մարդասիրական օրակարգի քննարկման պայմանով։ Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները Բրյուսելից առաջ զգուշացում են Հայաստանին՝ չշեղվել եռակողմ հայտարարության ձեւաչափից։ Մոսկվան փորձում է Մինսկի խումբը, ՄԱԿ-ը եւ այլ կառույցներ օգտագործել եռակողմ հայտարարությունները որպես կարգավորում ճանաչելու եւ «հումանիտար հարցերը» նրանց ֆինանսական ու այլ ռեսուրսներով լուծելու համար։ Այս ջանքերն առայժմ շոշափելի արդյունքներ չեն տալիս, թեեւ ՄԽ հայտարարություններում աստիճանաբար թուլանում է քաղաքական կարգավորման հանձնառությունը։ Մոսկվայի ու Բաքվի համակարգված գործողությունները թվում է նվազեցնում են հայկական կողմի հնարավորությունները, այնուամենայնիվ դրանք կան, եւ ամեն ինչ կախված է ՀՀ իշխանության դիրքորոշումից։ Դրա համար անհրաժեշտ է հանդես բերել ինքնիշխան նախաձեռնություններ եւ որոշակի դերակատարության հայտ, խորհրդարանում հայկական շահի ու պահանջների վերաբերյալ որոշումներով։ Դրանք սակայն բացակայում են, կառավարությունն անշեղորեն առաջ է տանում ռուսական «խաղաղ դարաշրջանը», իսկ խորհրդարանը ՓաշինյանՔոչարյան տանդեմով խուսափում է նման որոշումների կայացումից։

դիտվել է 548 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները