Բաջանաղի խաղերը․ «Քաղաքացիական պայմանագիրը» անմաքուր մեթոդներով իր կողմն է թեքում ծանրության նժարը

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն առանձնապես հուսադրող չէին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նոր մեթոդներով են փորձում իրենց կողմը թեքել ծանրության նժարը և խլել համայնքապետերի պաշտոնները։

Վայոց ձորի Վայք համայնքում էլ կարող է կատարվել Մեղրիի իրադարձությունները, սակայն այս անգամ՝ հակառակ ուղղությամբ։ Ընտրությունների արդյունքներով առավելագույն թվով ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36․60 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 31․90 տոկոս, «Ազատական» կուսակցությունը՝ 17.52 տոկոս, իսկ «Հայրենիք»-ը՝ 13․96 տոկոս: Արդյունքում ՔՊ-ն և «Հանրապետությունը» կստանան 5-ական մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 3, իսկ «Հայրենիք»-ը` 2 մանդատներ։ Քաղաքապետի պաշտոնը ստանալու համար թե՛ «Քաղաքացիական պայմանագրին», թե՛ «Հանրապետությանը» հարկավոր է կոալիցիա կազմել «Ազատական» կուսակցության ներկայացուցչի հետ, որպեսզի 8 մանդատով հնարավոր լինի մեծամասնություն ստանալ ավագանու կազմում։ Փաշինյանական իշխանությունն, իհարկե, թույլ չի տալու, որ իր ձեռքից տանեն այդ պաշտոնը, և բնավ էլ ոչ մաքուր մեթոդներով, ճնշումներով ու խոստումներով փորձելու է իր կողմը գրավել Սամվել Բաբայանի կուսակցին։

Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո Մեղրիում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը կարողացավ դիմագրավել տարատեսակ ճնշումներին, հրաժարվեց ենթարկվել Սամվել Բաբայանի պահանջներին և կոալիցիոն հուշագիր ստորագրեց «Հանրապետություն» կուսակցության հետ։ Վայքում թերևս, հակառակ պատկերը լինի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, ժամանակին կաֆել-մետլախի հափշտակության մեջ մեղադրվող Մխիթար Մաթևոսյանը հայտնել է, որ մտադիր են կոալիցիա ձևավորել «Ազատական» կուսակցության հետ։

«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Կառլեն Մինասյանն էլ նշել է, թե չի կարողանում հավատալ, որ «Ազատական»-ը՝ ի դեմս Բաբայան Սիմոնի, կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։ «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Սիմոն Բաբայանը արդեն իսկ ակնարկել է, թե հակված են համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Տարօրինակն այս ամենում այն է, որ Սիմոն Բաբայանը տակավին ամիսներ առաջ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին սատարում էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին։ Նա «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի բաջանաղն է։ Հայտնի չէ՝ Փաշինյանի իշխանությունն է խոստումներ տվել կամ ճնշել, թե՞ Սամվել Բաբայանն է պարտադրել իր թեկնածուներին՝ անցնել իշխանության թրի տակով։ Ամեն դեպքում, Արծվիկ Մինասյանն, օրինակ, մտածելու բան ունի իր բաջանաղի դրսևորած կեցվածքի պատճառով։

Կարեն Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար
Ամենաընթերցվածները