Սորոսականները վտանգ են զգացել. ինչո՞ւ են նրանք գնում վա-բանկ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սորոսականների ջրերը կարծես թե դադարել են մեկ առվով հոսել: Բանն այն է, որ, եթե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը իշխանության ներսում որոշակի տեղ ու լծակներ էր տալիս վերջիններիս, այսօր արդեն այդ իրավիճակը փոխվել է: Փաշինյանը հասկացել է, որ կարող է յոլա գնալ նաև առանց վերջիններիս օգնության, նրան անգամ չեն խանգարում հակասորոսական խմբերը ու ակցիաները, ավելին՝ դրանք նրան ձեռք են տալիս և այս իրավիճակը, սեփական խաղի կանոններով խաղալու Փաշինյանի ցանկությունը չի կարող չանհանգստացնել սորոսականներին:

Վերջին ամիսներին վերջիններիս հռետորաբանությունը կտրուկ փոփոխություն է ապրել, եթե նախկինում, երբ Փաշինյանը հեռակա կարգով ՌԴ-ին մեղադրում էր ապրիլյան պատերազմը սանձազերծելու կամ այն հովանավորելու մեջ, նույն Իոաննիսյանը կամ Սաքունցը ծափահարում էին, հայտարարելով, որ ինքնիշխանությունը հենց դա է: Սակայն, երբ Փաշինյանը որոշեց ռևերանսներ անել ռուսական կողմին և օրինակ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկել, թույլ տալ ռուսների մուտքը Հայաստանի տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաներ, այդ ժամանակ արդեն հարցադրումը այլ էր՝ սա՞ է արդյոք ինքնիշխանությունը:

Սորոսականները վերջին ամիսներին Փաշինյանին թիրախավորում են գրեթե բոլոր ճակատներով՝ բյուջեից մինչև ուսանողների ոտնահարվող իրավունքներ: Ուշագրավ է, որ անգամ Սորոսի ֆոնդից սնվող Ռեստարտ նախաձեռնությունն է արթնացել ,մասնավորապես Դավիթ Պետրոսյանը սպառնալից տոնով պահանջել է չծաղրել դասադուլ անող ուսանողներին: Սա, ընդամենը, մեսիջ է, որ, եթե Փաշինյանը շարունակի շեղվել նախանշված ծրագրից և խաղալ ինքնուրույն, ապա սորոսականները կարող են վերջինիս հարվածել մեջքից՝ ավելացնելով վարչապետի և իր թիմի քննադատողների առանց այդ էլ օրեցօր աճող շարքերը:

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները