Կարմիր շուկայի բնակիչներն ուժգին պայթյունի ձայն են լսել. Մետաքսե Հակոբյան

Արցախի Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Պայթյունը մեկ անգամ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Կարմիր շուկայի բնակիչները պատգամավորին ասել են, որ միայն ուժգին պայթյունի ձայն են լսել, սակայն դրանից հետո գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

«Ենթադրում են, որ գուցե պայթեցման աշխատանքներ են իրականացվել ռուս խաղաղապահների կողմից։ Հաճախակի են նման աշխատանքներ լինում՝ չնայած բնակիչներին տեղեկացնում են այդ մասին»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով երեկ երեկոյան գյուղի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ բնակիչների խոսքով կրակոցները հեռվից են լսվել, երկար չեն տևել և ամենայն հավանականությամբ մեր դիրքապահների ուղղությամբ են եղել։

Պատգամավորը նշում է, որ բնակիչներն անհանգիստ էին հատկապես մի քանի օր առաջ տեղի ունեցած երկարատև կրակոցներից, որի ժամանակ թշնամին տարբեր տրամաչափի զենքեր էր օգտագործում։
«Շատ անհանգիստ էին, որովհետև երբ մարդիկ հավաքված են եղել, իրենց գլխավերևով էլ են փամփուշտներ անցել, նաև տների կողքով։ Արցախի բնակիչը հասկանում է, որ միևնույն է անգամ այդ պարագայում նա իր հայրենիքում է ապրում, բայց կան մարդիկ, որոնք չեն դիմանում և արտագաղթում են։ Մյուս կողմից էլ իշխանությունների անտարբերությունը, որևէ գործողություն չկա, որ մարդիկ իշխանավորների կողմից իրենց պաշտպանված զգան»,-նշել է Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով Արցախի բնակիչներն այսօր հանգիստ են միայն այն առումով, որ բանակը կատարում է իր գործառույթները, իրականացնում անվտանգության երաշխավորի իր բոլոր պարտականությունները։ Պատգամավորի խոսքով իրենց գործառույթները կատարում են նաև ռուս խաղաղապահները, ինչը ևս վստահություն է առաջացնում բնակիչների մոտ, որ կարող են հանգիստ ապրել։

ավելին

դիտվել է 258 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները