Իշխանական գիշերային նիստը. ինչ են քննարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում և քննարկում չկա։

Մեր տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը։ Տպավորություն է, որ կապիտուլյացիոն իներցիան և մեր երկրի տարածքների շարունակական հանձնումը չի դադարել, սակայն այլեւս այդ գործընթացը՝ պատասխանատվության մեծ բաժնով, չի պտտվի մեկ կերպարի շուրջ՝ ի դեմս Փաշինյանի, այլ կլինի բազմավեկտոր, ինչն ավելի լղոզված պատկեր կստեղծի՝ հօգուտ գործող իշխանության։

 Սրան զուգահեռ, նշենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չի հաջողվում Ադրբեջանի հետ ձեռք բերել պայմանավորվածություն փաստաթղթի վերաբերյալ, և այս հայտարարությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցության արտահերթ նիստը մտահոգիչ էր»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

ավելին

դիտվել է 797 անգամ
Լրահոս
Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»
Ամենաընթերցվածները