Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել  «Առաջին լրատվական»-ին։  Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ԱԺ նախագահին առնչվող վերջին ժամանակներում հանրային լայն քննարկումների արժանացած թեմաների։ Ի թիվս այլ հարցերի՝ հեռուստամեկնաբան Ժիրայր Ոսկանյանն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենայից՝ մասնավորապես ճշտելով, թե ինչո՞վ էր պայմանավորված Կառավարության կողմից նման խոշոր գնում անելու հրատապությունը։ 

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշել է, որ հարցի մեջ մի քանի սխալ կար։ Կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում։ Ազգային ժողովն ունի իր բյուջեն եւ իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։ Որպես օրինակ՝ նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ  մեքենաները պետք էր շատ վաղուց փոխել։ «Եւ ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է եւ ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատեւ օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։ Շարունակելով թեման՝ օրենսդիր մարմնի նախագահն ասել է, որ Հայաստանում առկա ներկայացուցչական դասի մեքենա գնելու որոշում է կայացվել:

«Ինչու՞ ներկայացուցչական  դասի, որովհետեւ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, եւ մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ  Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եւ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն դրամ։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանի ճշտող հարցին, թե կարելի՞ է  հետեւություն անել, որ աղմուկը մեծամասամբ ուռճացված է եւ ուղղորդված՝ բանախոսը պատասխանել է. «Ես հայտարարում եմ, որ ուռճացված աղմուկ է: Վստահ եմ, որ այն կապված է իմ գործունեության հետ, նույնիսկ իմ այցերի հետ, իմ անվան եւ ազգանվան հետ, որը այցելություններ է ապահովում։ Եվ դրա օրինակները շատ են։ Օրինակ, այսօր բավականին հեղինակավոր մի կայք նյութ է տեղադրել, որտեղ գրել է՝ «Ալեն Սիմոնյանի օրենքը եւ այլն եւ այլն․․․»։ Տեսանյութը կա, որտեղ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչ-որ հայտարարություն է անում: Նայում եմ տեսանյութը, այդ պատգամավորն իմ անունը չի տալիս: Նայում եմ ներկայացվող օրենքի նախագիծն իմ հետ ընդհանրապես կապ չունի: Զանգում հարցնում  ենք՝ այս ինչու՞ եք այդպես արել, ասում են՝ վայ, շփոթել ենք։  Բայց արդեն դիտումներն ապահովել են։

Նաեւ շահարկվում է, որ կարելի է գումար հատկացնել առաջնագծի կահավորմանը։ Դրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ինչու՞ մենք ունենք իրավիճակ հեղափոխությունից հետո, որ բանակն ինչ-որ հայտ է ներկայացրել Կառավարությանն, ու Կառավարությունն այն մերժել է՝ բացատրելով, որ գումար չունե՞նք։ Կրկնեմ՝ Կառավարությունը  գումար չի հատկացրել, եւ սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է։ Սա Ալեն Սիմոնյանի մեքենան չէ, ինչպես գրվում է տարբեր վերնագրերով։ Ուզում եմ ֆիքսենք, որ այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար։ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են։ Նույնն արել է Ազգային ժողովը։ Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, եւ այդ փոփոխություների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»:

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար
Ամենաընթերցվածները