Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթը

Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից նոյեմբերի 27-ից 28-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անցկացվող կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթը, որի ընթացքում մասնակիցները պետք է գտնեն խոցելիություններ, հետազոտեն վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր, գտնեն տեղություններ բաց աղբյուրներից և հաղթահարեն այլ խնդիրներ որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։

Հաքերային մրցույթին այս տարի մասնակցում են հայաստանյան ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունների աշխատակիցներից ձևավորված թիմեր, որոնք 24 ժամերի ընթացքում կմրցեն միմյանց դեմ՝ ցուցադրելով իրենց հաքերական հմտությունները։ «Արդեն ավանդույթ է դարձել, առնվազն տարին մեկ անցկացնել «Capture the Flag» մրցույթ, և այս տարի որոշեցինք մրցույթն անցկացնել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիմերի միջև։ Այն, որ կիբեռանվտանգության ոլորտի առաջընթաց զարգացումը խիստ կարևոր և արդիական է երկրի ընդհանուր կայունության և անվտանգության տեսակետից, կարծում եմ, որ արդեն անհերքելի փաստ է։ Եվ մեզ համար կարևոր է նաև, որ այս ուղղությունը կարևորեն և գործընթացներում ակտիվ ներգրավվեն նաև մասնավոր ընկերությունները։ Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի ընկերություններում կան արդեն իսկ ձևավորված թիմեր, որոնք մոտակա երկու օրերի ընթացքում կմասնակցեն և կմրցեն միմյանց դեմ, ինչն ինքնին շատ մեծ ուսուցողական նպատակ ունի։», - նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը։

Մրցույթն անցկացվում է CyHub Armenia նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարություն աջակցությամբ, ISTC-ի, Cisco-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Իլուրիա Սեքյուրիթին, Հեքսենսը, տեխնիկական գործընկերը՝ Ucom ընկերությունը:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները