Ջերմուկի զորամասից 12 զինծառայող է գերեվարվել

Սեփական հետաքննության արդյունքում, միմյանց հետ շփման մեջ լինելով, պարզել ենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում Ջերմուկի զորամասից 12 զինծառայող է գերեվարվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց նոյեմբերի 16-ին Ջերմուկի զորամասից գերեվարված զինծառայողներից մեկի հարազատը, որը չցանկացավ հրապարակել իր անուն֊ազգանունը` գերի զինվորի վերաբերյալ նույնականացնող տվյալներ չհանրայնացնելու համար։

Նրա խոսքով՝ այդ օրը գերեվարվածների մի մասը Ջերմուկի զորամասից են, մի մասը՝ Վանաձորի «Դուց»-ի։ «Ջերմուկում զինծառայողներին մեկ օրով են բարձրացրել դիրքեր, գործողությունները 2 հիմնական դիրքերում են ծավալվել, և զինվորները մեկ դիրքից մյուս դիրք «Ուրալով» տեղափոխվելիս շրջափակման մեջ են ընկել, որովհետև այն արդեն հանձնված է եղել»,-ասաց նա։

Գերեվարված զինծառայողի հարազատը նշեց, որ նոյեմբերի 16-ից հետո դիմել են գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովներին, բայց տեսանելի արդյունք չկա։

«Առաջինը, որ պետք է զբաղվի այդ ՊՆ կողմից ստեղծված գերիների հանձնաժողովն է, որը լուռ է։ Հստակ թվեր չեն հրապարակվում, թե քանի հոգի են գերեվարվել։ Գնում ենք ՊՆ ինչ-որ ինֆորմացիա պահանջելու, ուղարկում են գերիների հանձնաժողով, իսկ այնտեղ ուղղակի ինֆորմացիա են լրացնում, զուտ անուն-ազգանուն են գրում։

Այդպիսի գերատեսչություն չկա, որ չենք դիմել՝ Կարմիր խաչ, ՄԻՊ գրասենյակ, Քննչական կոմիտե, ՄԻԵԴ-ի հայաստանյան ներկայացուցիչներին»,-ասաց նա՝ նշելով, թե խնդիրն այն է, որ պետության կողմից հստակ չի ձևակերպվում՝ քանի գերի կա։

«Ես սեփական հետաքննությամբ պարզել եմ, որ միայն 12 հոգի Ջերմուկի զորամասից են գերեվարվել, կարծում եմ՝ Գերիների հանձնաժողովի համար դա ու մնացած հանգամանքները պարզելը դժվար չի լինի։ Վարչապետը «լղոզված» թվեր է հայտարարում՝ «24+8» գերիներ, բայց թե այդ 24-ը որտեղից են գերեվարվել, 8-ը՝ որտեղից, հայտնի չէ։ Կարծես չուզենան հստակ թիվ հրապարակել, բայց պետք է լինեն հստակ թվեր, որ ադրբեջանական կողմից էլ կարողանան հստակ թվով պահանջել նրանց վերադարձը։

Եթե չեն հրապարակում, հայց չեն ներկայացնում, ինչպե՞ս են պահանջելու, այդ դեպքում նրանց վերադարձի գործընթացն էլ հարցականի տա է դրվում»,-ասաց գերեվարված զինծառայողի եղբայրը, նշելով,որ 12գերեվարված զինծառայողների հարազատների հետ կապի մեջ է, և հետևաբար, այդտեղից էլ հայտնի է թիվը։

ավելին

դիտվել է 2036 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները