Գերի ընկած Տարոնին, դաժանաբար ծեծելով, հասցրել են մահվան. դիակն անճանաչելի էր

Ընտանիքի անդամները մինչև վերջին պահն էլ չեն իմացել, որ Տարոնի աճյունն է Մուրադովը իր հետ Բաքվից տեղափոխել Երեւան:

Ավագ լեյտենանտը ծնունդով Տավուշի մարզի Ոսկևան գյուղից էր, որոշ ժամանակ այդտեղ ապրելուց հետո, նա տեղափոխվում է Կողբ գյուղ, հետո նորից վերադառնում Ոսկևան գյուղ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոսկևան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը:

Վերջինս պատմեց, որ 2012 թվականից Տարոնը ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող: 2015 թվականին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ստացել սպայական կոչում՝ լեյտենանտ:

«Խիզախ, հայրենասեր, նպատակասլաց, հայ սպայի լավագույն օրինակ էր Տարոնը: Նա խիզախաբար մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: Ընտանիքում միջնեկ երեխան էր, 3 եղբայր էին, ամուսնացած էր և ունի մեկ մանկահասակ որդի: Տարոնի հայրն էլ է երկար տարիներ եղել է զինվորական»,-մեր զրուցակիցն այսպես ներկայացրեց նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված լեյտենանտ Տարոն Սահակյանին:

Զրուցեցինք նաև Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ, որն ասաց՝ ընտանիքի անդամները Տարոնի գերեվարված լինելու մասին իմացել են համացանցում հայտնված գերիների լուսանկարներից. «Ընտանիքի անդամները, երբ կապի չեն կարողացել դուրս գալ Տարոնի հետ, համացանցում տեղ գտած գերիների լուսանկարները թերթելիս, ցավոք սրտի, տեսնում են նրանց մեջ նաև Տարոնին և այդտեղից էլ իմանում, որ նա գերեվարված է»,- նշեց Արսեն Աղաբաբյանը:

Նա ասաց, որ ադրբեջանցի զինվորները իր համագյուղացու դիակն ամբողջովին անճանաչելի էին դարձրել. «Դիակն ամբողջովին խոշտանգված է եղել: Հեռախոսով տեսա նկարը և մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ, պատկերը սարսափելի էր: Մեզ հասած տվյալներով՝ նրան դաժան ձևով են սպանել, ծեծելով հասցրել են մահվան»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս համոզված է, որ եթե հայերի մեջ չլիներ դավաճան, ապա Տարոնը իր ընկերներով գերի չէր ընկնի. «Տարոնը և իր զինակիցներն ադրբեջանցիների էին գերի վերցրել, բայց կես ճանապարհին, չգիտենք, թե որ դավաճանի հրամանով, ասել են՝ ետ ուղարկեք գերիներին, մեր տղերքը հետ են տարել ու գերի ընկել»,- ցավով ասաց Արսեն Աղաբաբյանը՝ հավելելով, որ Տարոնը իր տեսակով չհանձնվող էր:

դիտվել է 1726 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները