Կալինինգրադում ամուսնական զույգին գնդակահարած անձն ազգությամբ ադրբեջանցի է. մանրամասներ (տեսանյութ)

Հայտնի է Կալինինգրադի կենտրոնում ամուսնական զույգին գնդակահարած անձի ինքնությունը:

 

Պարզվել է, որ նա՝ Բայրիմով Ֆազիլ Կամիլ օղլուն, Ադրբեջանի Աստարա քաղաքից է, ծնված 1957 թվականին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Կալինինգրադի Կենտրոնական շուկայի մոտ տղամարդը կրակ է արձակել ամուսինների և նրանց երեխայի ուղղությամբ:

 

Ինչպես հայտնում է Լայֆը, հրաձգության արդյունքում մահացել են 34-ամյա կինը, ով գտնվել է հղիության 5-րդ ամսում, և նրա 52-ամյա ամուսինը: Նրանք երկուսն էլ աշխատում էին տեղի շուկայում: Միջադեպի արդյունքում վիրավորվել է նրանց դեռահաս որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հրաձիգը 63-ամյա տղամարդ է, ով նույնպես աշխատում էր այդ նույն շուկայում: Նշվում է, որ կրակոցներից հետո փորձել է ինքնասպան լինել: Նշվում է, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնֆլիկտի պատճառն է եղել շուկայում գտնվող տարածքը, որը երկար ժամանակ նրանք չեն կարողացել կիսել միմյանց միջև:

 

Նշվում է նաև, որ նրանք միմյանց նկատմամբ դատական հայցեր են ներկայացրել, քանիցս դիմել են նաև ոստիկանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները