Վատ լուր չպատվաստված քաղաքացիների համար

  

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։

 

Մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, շուտով ստիպված կլինեն գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել կրկնակի։

 

Ըստ մեր աղբյուրի՝ չեն թանկանա միայն այն հասցեների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, որտեղ գրանցված անձանց առնվազն 80 տոկոսը պատվաստված է։ Այսինքն՝ անգամ եթե 5 մարդուց բաղկացած ընտանիքում 3-ը պատվաստված են, ապա դա բավարար չէ, առնվազն 4-ը պետք է պատվաստված լինեն, հակառակ դեպքում ստիպված կլինեն 2 անգամ ավել վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի համար։

 

Փաստորեն, կառավարությանը չի հուզում և չի հետաքրքրում նաև այն փաստը, որ շուտով ձմեռ է, և քաղաքացիները ստիպված են լինելու բնակարանների ջեռուցման նպատակով ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա օգտագործել, և քաղաքացիների համար դժվարին այս եղանակին որոշել են թանկացնել գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, միայն թե ստիպեն քաղաքացիներին պատվաստվել։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը սա հիմնավորում է Հայաստանում կորոնավիրուսից մահացությունների մեծ թվով, և որ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է»,-գրում է «Ժողովուրդ» թերթը։

ավելին

դիտվել է 1088 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները